nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
Ուր կը մտնէ ամէն հայ իբրեւ տանտէր հարազատ,
Հո՛ն է միայն, որ կրնայ գտնել ամէն հայ կրկին
Խաժամուժին մէջ օտար կորսնցուցած իր հոգին…
Մուշեղ Իշխան

Հայ ազգն իր քաղաքակրթության պատմության մաքառումների ընթացքում իր հետքերն է թողել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։ Դիմակայելով ճակատագրի հարվածներին ու փորձություննեինամենուր ձգտել է պահպանել իր ինքնությունը Լեզուն, Մշակույթը, Հավատը։ Սփյուռքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը հայ ինքնության կորստի վտանգն է։ Մեր ազգային ինքնությունը դարեր շարունակ խարսխված է եղել լեզվի, կրոնի, ազգային մշակույթի պահպանման ու տարածման վրա։ Սփյուռքում հայ ինք-նության պահպանման համար չափազանց կարևոր է եղել մայրենի լեզուն, որը դարեր շարունակ դարձել է սրբություն, վահան ու հովանիիր զորությամբ մաքառել, հասել բարձունքի։ Անկոտրում է հայի ոգին, ուր էլ լինենք, միևնույնն է մեր ազգային ինքնարժեքը և մշակույթը պահելու առհավատչյան մեր հոգու մեջ է, և յուրաքանչյուրս հայրենիքից հեռու ջերմորեն և սրբորեն պետք է պահենք մեր հիշողություններում և պատվար դարձնելով, լույս սփռելով արմատացած արժեքների վրա, հպարտ ու քաջաբար քայլենք առաջ կրելով հայի դրոշմված հպարտ գենը։ Հայ ժողովուրդը միշտ էլ օտար հողում փորձել է պահպանել իր պապերից փոխանցված ժառանգությունը և միշտ լինել ներկայանալի իր ապրածով ու հոգեկերտվածքով։ Ազգային նվիրումն ու գնահատանքն ավելի ակնառու է հայաշատ մարզերում, քաղաքներում, այդ թվում Դոնի Ռոստովում, Բատայսկում, որտեղ ամեն տարի բացվում են հայկական խմբակներ ոչ միայն համայնքներին, եկեղեցիներին կից, այլ նաև դպրոցներում, պետական մշակութային հաստատություններում, լրացուցիչ կենտրոններում, և շատ հաճախ կազմակերպվում են մարզային, քաղաքային միջոցառումներնվիրված հայ մշակույթի և ավանդույթների պահպանմանը, տպագըրվում են բազմաթիվ բազմահատոր պատմական գրքեր օտար հողում հայի անցած ուղու մասին։

Հիրավի, հիշարժան էր Բատայսկ քա-ղաքի «My Academy» լեզվաբանական կենտրոնում տեղի ունեցած տարեվերջյան մրցույթ֊ միջոցառումը։

Անմոռանալի հանդիպումը կազմակերպել էր կենտրոնի ղեկավար Մարիա Վլոդիմիրի Կրուգլովան, և կրում էր «Ես հրավիրում եմ ձեզ Հայաստան» խորագիրը։ Ժյուրիի կազմում էինՄարիա Վլոդիմիրի Կրուգլովան («My Academy» կենտրոնի ղեկավար), Ռուզաննա Դավիթի Կարապետյանը (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի), Աղունիկ Արտակի Գևորգյանը (անգլերենի ուսուցչուհի)։ Միջոցառմանը մասնակցելու իրենց հայտն էին ներկայացրել Բատայսկ քաղաքի բոլոր դպրոցների հայ աշակերտները սկսած 14 տարեկանից։ Երեխաները ելույթները պատրաստել էին իրենց դպրոցի ռուս ուսուցիչների և հայ մայրերի ջանադիր օգնությամբ։ Օրը տոնական էր, հաղթականլի սպասումով։ Չնայած միջոցառումը մրցութային էր, բայց սերն ու ջերմությունը, անհանգստությունը միմյանց նկատմամբ աննկարագրելի էր, չէ որ բոլորը հավաքվել էին մեկ միասական գաղափարի շուրջ։ Կենտրոնը լըցված էր հայի ոգով, ամենուր ծիծաղ էր, լի սպասումի հուզմունքով։ Բոլորը սրտի թրթիռով սպասում էին միջոցառման մեկնարկին։ Սկսվեց այդքան սպասված միջոցառումը, և մենք բոլորս ակամայից հայտնվեցին Հայկական լեռնաշխարհումՊատմական Հայաստանում։ Երեխաները ներկայացրին հայոց բնօրրանը, պատմությունն ու առասպելները, հայոց հզոր թագավորներին, հինավուրց մայրաքաղաքները, հայ մշակույթի անցյալն ու ներկան, գիրն ու գրականությունը, առաջին քրիստոնյա ազգ լինելու պատմական ուղին, հայ գրականության մեծանուն գրողներին, երգ֊ րաժշտության մեջ իրեց անգնահատելի հետքերը թողած հայ երաժիշտներին, յուրովի պատմեցին ոչ միայն Հայաստանի հարուստ ու հին մշակույթը, այլև դոնահայերի պատմությունը, հայկական ազգային հագուստի տարազի յուրօրինակությունը Երկրի չորս տարրերիօդի, ջրի, հողի և կրակի գույներով, ընդգծեցին յուրաքանչյուր գավառին բնորոշող առանձնահատկությունները զարդաձևերի, գունային համադրության ռիթմիկ և ոճային նկարագիրը, անմասն չմնացին բաց երկնքի տակ թանգարան դարձած հուշարձանները, եկեղեցիներն ու տաճարները։ Խոսեցին քաղաքամայր Երևանի գըլխավոր հատակագծի և Ալեքսանդր Թամանյանի մայրաքաղաքի վերակառուցման հիմքում դրած Արարատի հայացքի ներքո «հավաքման» հանճարեղ գաղափարի մասին…

Աննկարագրելի էր հուզմունքը, նրանցից յուրաքանչյուրը մեզ յուրովի հրավիրեց Հայաստան, և իրենց սերն ու նվիրվածությունը արտահայտեցին ոչ միայն խոսքով, այլև գործով, ևս մեկ անգամ վկայեցին, որ սիրել հայրենիքը, նշանակում է ճանաչվել այն, գիտենալ նրա անցյալն ու ներկան, գնահատել մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցած անգնահատելի ժառանգությունը, և որ հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից, օտարության մեջ ապրող յուրաքանչյուր ոք պետք է փառաբանի ու սովորի մեր Մա՛յր լեզուն, այն բարձր լեռներից ու խորունկ ձորերից ծնված լեզու է, մեր սրբությունն է, մասունքը հանուր մարդկության, և մեզ պետք է առաջնորդի այն գիտակցությունը, որ լեզուն ազգի բյուրեղյա, պեղված արժեքն է աստվածապարգև էությունը։

Ես այն համոզումը ունիմ, որ ինչ որ հայերենով կգրվի, հայ ոգիով կդրվի և կմշակվի, վերջ ի վերջո հայրենիքին կպատկանի։ Մերժե կամ ընդունե՝ հայրենիքինն է։ Մենք բոլորս ալ հայրենիքինն ենք, արտասահմանին մեջ ըլլանք, թե հայրենի հողի վրա, եթե մեր վաստակը արժեք ունի։

Մուշեղ Իշխան

Ռուզաննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
(ք. Բատայսկ, լրացուցիչ կենտրոնի հայկական խմբակ,
ք. Դոնի Ռոստով, թիվ 14 գիմնազիա, «Հայորդյաց տուն» հոգևորմշակութային կենտրոն)
8 (961) 272-61-80

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *