(Կայացավ XVII մանկական հետազոտական բաց գիտաժողովը)

2026 թվականի մարտի 19-ին Դոնի Ռոստովի Երեխաների և երիտասարդների ստեղծագործական պալատում տեղի ունեցավ «Ես ճանաչում եմ աշխարհը» XVII մանկական հետազոտական բաց գիտաժողովը՝ «Բազմազգ Ռոստով» ընդհանուր թեմայի շրջանակում: Արդեն երրորդ անգամ է, ինչ այդ գիտաժողովին մասնակցում են նաև ստեղծագործական պալատի «Արևիկ» հայերենի խմբակների սաները (Դոնի Ռոստովի թիվ 75, 110, 61, 83, 107 դպրոցներ, ուսուցիչներ՝ Ծ. Սարգսյան, Ա. Հովսեփյան, Ա. Ղազարյան):
«Արևիկ»-ի սաներից Արսեն Սարդարյանը, Մերուժան Գյուլզադյանը, Սամվել Ղազարյանը, Թամարա Գալոյանը, Ադելինա Ավագյանը, Սամվել Հովհաննիսյանը, Միլանա Սիմոնյանը, Ելիզավետա Նահապետյանը, Կամիլլա Արդենյանը ներկայացրին իրենց հետազոտական զեկույցները հետևյալ թեմաներով. «Դոնի Նախիջևանի կրթական հաստատությունները», «Դոնահայերի մշակույթը», «Հայտնի դոնահայերը», «Նոր Նախիջևանի մարգարիտները», «Թիվ 14 գիմնազիայի պատմությունը» և այլն:
Արևիկցիները ներկայացրին նաև Դոնի հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների՝ Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Հարություն Ալամդարյանի, Մարտիրոս Սարյանի, Մարիետտա Շահինյանի, Երվանդ Շահազիզի, Գրիգոր Չալխուշյանի կյանքն ու ստեղծագործությունները, հայերի կենցաղը, երաժշտական գործիքներն ու բանա-հյուսությունը: Աշակերտների զեկույցները ևկազմած սահիկահանդեսները անչափ հետաքրքիր էին և ուշադրության արժանի: Ժյուրիի անդամները ողջունեցին հետա-զոտական աշխատանքների թեմաների բազմազանությունն ու բովանդակությունը և բարձր գնահատեցին աշակերտների գիտահետազոտական աշխատանքները:


Գիտաժողովի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ ուսուցիչները՝ շնորհակալագրերով:
Ելնելով գիտաժողովի արդյունքներից՝ որոշում կայացվեց այցելել պատմական Նախիջևան քաղաքի տեսարժան վայրեր՝ աշակերտների կողմից կազմած քարտեզի հիման վրա:
Շնորհակալություն Երեխաների և երիտասարդների ստեղծագործական պալատի գիտամանկավարժական խորհրդին՝ նման միջոցառումներ կազմակերպելու և հայկական միավորումներն ընդգրկելու համար:
Կե՛ցցեն հայերենի խմբակների սաներն ու ուսուցիչները:
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

