Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Հրաչյա Սարուխան
Վերջերս Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում կրկնակի տոն էր: Քաղաքի Մանկական ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպ Մաշտոց» հայերենի խմբակի սաներն, իրենց սիրելի ուսուցչուհուՌուզաննա Կարապետյանի հետ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում
նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, որն էլ համընկավ Բատայսկ քաղաքի հիմնադրման 254-ամյակին:
Միջոցառումը կրում էր «Ես Հայաստանն եմ» խորագիրը, որին ներկա էին Մանկական ստեղծագործական կենտրոնի տնօրեն Աննա Բորիսի Իսաևան, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ-ի տնօրեն Սերգեյ Միխայիլի Սայադովը, Բատայսկի հայեզդիական համայնքի ղեկավար Սեդրակ Գրիգորի Սահակյանը, Բատայսկի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Դավիթի Սարուխանյանը, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ-ի ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար Լուսինե Համլետի Պետանյանը, հյուրեր Դոնի Ռոստովից, ծնողներ:
Երեխաները միջոցառման ժամանակ ներկայացրեցին հայ և ռուս ժողովուրդների անցած ուղին, պատմական ընդհանրությունները, համատեղ ձեռքբերումներն ու փորձությունները, որոնք էլ մեր հարաբերություններն առանձնահատուկ են դարձնումձևավորելով հոգևորմշակութային արժեքներ։ Դարերի խորքը գնացող մարդկային, ընկերական կապերը փոխանցվում են սերնդեսերունդ, և մեզ միավորում է ընդհանուր բազմադարյա պատմությունը, միմյանց ավանդույթների և սովորույթների հանդեպ անկեղծ հետաքրքրությունը, ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու հարգանքը
փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով։ Մենք մշտապես միասին ենք եղել և’ խաղաղ ժամանակ, և’ ծանր փորձությունների տարիներին:
Հայերենի խմբակի աշակերտները ներկաներին հիացրեցին իրենց գեղեցիկ հայերենով, արտասանեցին հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, երգեցին հայրենասիրական երգեր: Նրանք ընթերցեցին հատվածներ հայոց պատմությունից, նորովի ընկալեցին հայ հերոսներին և ուխտեցինուր էլ լինեն, պետք է սրբորեն, հպարտորեն, արժանապատվորեն պահեն հայի տեսակը, հպարտանան աղոթք դարձած այբուբենով, բազմադարյա մշակույթով, քրիստոնյա պետությամբ: Այնուհետև խմբակի սաները
Սուրեն Մովսիսյանը, Մարիամ Աթաբեկյանը, Արթուր Սահակյանը, Միլենա Միքայելյանը, Վարդան Կարապետյանը, Արամ Գրիգոր-յանը, Էլինա Հովսեփյանը, Արտյոմ Մու-րադյանը, Ալեքսանդրա Խաչատրյանը, Մանե Հովսեփյանը, Կարոլինա Մովսիսյանը, Մարիամ Կարապետյանը, Անգելիան Հովհաննիսյանը, Լիանա Քոչարյանը, Վիկտորյա Էդիլյանը, Յուրի Քոչարյանը, Ագապի Էդիլյանը, Նիկոլայ Գրիգորյանը, Կամելիա Հարությունյանը, Էդգար Կարաետյանը ստացան Հայաստանից ուղարկված շնորհակալագրեր և պարգևատրվեցի «Մայրենիի դեսպան» շքանշանով։
Շնորհակալություն օրը տոնի վերածած «Մեսրոպ Մաշտոց» հայերենի խմբակի աշակերտներին, ուսուցչուհուն, ծնողներին, Մանկական ստեղծագործական կենտրոնի տնօրինությանը, քաղաքի ադմինիստրացիային, համայնքի ներկայացուցիչներին։
Եկե’ք ապրենք անհոգ և ուրախ, ու թող բոլորիս արշալույսները միշտ բացվեն խաղաղ։ Բարին ընդ ձեզ…
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ