nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ես՝ Ժենյա Ալեքսանյանս, ծնվել եմ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Տարիներ առաջ ընտանիքիս հետ տեղափոխվել և բնակություն ենք հաստատել ՌԴ-ում: Ունեմ երեք երեխա՝ երկու որդի և դուստր: Նրանք ուսում են ստանում ՌԴ-ում…

Լինելով հայ կին և հայ մայր՝ փոքրուց նրանց մեջ սերմանել եմ հայրենասիրական ոգի, նրանք խոսում և գրում են հայերեն, ուսումնասիրում են հայոց պատմությունը… Իսկ որդիներս շուտով վերադառնալու են Հայաստան՝ իրենց պարտքը տալու Հայրենիքին:

44-օրյա պատերազմը մեզ՝ հայերիս, անդառնալի կորուստներ և մեծ ցավ պատճա-ռեց՝ յուրաքանչյուրիս սրտում թողնելով խորը և չսպիացող վերք, որը երբեք չի մոռացվի…

Խոնարհվում եմ բոլոր հերոսածին մայրերի առաջ, հպարտանում ազգիս հերոս զավակներով… Իմ սրտի մեծ ցանկությունն է, որ բոլոր հայ երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով ապրում են օտարության մեջ, ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը՝ մայր Հայաստանը, պահպանեն հայի անկոտրում ոգին, հայ գիրն ու գրականությունը, հայ մշակույթը, որը պիտի փոխանցեն սերնդեսերունդ…

Հուսով եմ, որ իմ ստեղծագործություն-ները կսիրվեն ընթերցողի կողմից, քանի որ դրանք հոգու խորքից բխած խոսքեր են:

Հայոց աշխարհիս հպարտ զինվորներ,
Մեր վառ ապագայի դուք կերտողներ,
Ձեր բազկի ուժից ընկավ թշնամին,
Իսկ ձեզ թիկունքից դավաճանեցին,
Անխիղճ,անհոգի հուդայի նման…
Բայց դուք իմացեք կյանքում մի պարզ բան
Դուք չեք պարտվել, դուք միշտ հաղթող եք,
Հաղթողի արյուն և ոգի ունեք…
Յուրաքանչյուրիս հոգում և սրտում,
Ձեր ամեն մեկի անունն է հնչում…
Անուն, որ կապրի հավետ դարերով,
Անուն, որ գրվեց ձեր սուրբ արյունով:
Իմ քաջ զինվորներ, ձեր կյանքի համար,
Իր կյանքը կտա յուրաքանչյուր մայր,
Միայն թե դուք, առողջ, անփորձանք,
Թեկուզ մի քիչ ուշ, բայց վերադառնաք:

                          ***

Թե կյանքում լինեն անարդար օրեր,
Դու չվհատվես, թանկագին ընկեր
Թե քեզ քարկոծեն ու հալածեն,
Աղոթիր ու պարզիր ձերքերդ դու վեր:
Քո կյանքում, ավաղ, կհանդիպեն,
Անազնիվ ու չար մարդկային դեմքեր,
Քեզ կխաբեն, կդավաճանեն,
Մեջքիցդ ցավոտ քեզ կհարվածեն:
Փոխվել է աշխարհը, փոխվել է սաստիկ,
Փոխվել է կյանքը ու նաև մարդիկ:
Էլ ներում չկա, էլ հավատ չկա,
Հանդուրժող չկա,Աստված է վկա:
Իսկ դու ներիր, հանդուրժող եղիր,
Լցվիր հավատով ու մարդկանց սիրիր,
Ինչքան էլ փոխվի աշխարհն անօրեն,
Քո մարդ տեսակդ պահիր սրբորեն:
***
Ի՛մ հայրենիք, ի՛մ Հայաստան,
Ի՛մ բնօրրան ու իմ ոստան,
Դու իմ չքնաղ, իմ լեռնաշխարհ,
Իմ հիացմունք, իմ չնաշխարհ…
Ինչքան էլ դու հեռու լինես,
Քո կարոտը իմ մեջ է տես,
Քո գեղեցիկ, արևաշող,
Բնությունն է ինձ միշտ կանչող
Լեռներիդ մաքուր ու զուլալ օդը,
Դաշտերիդ հասած բերք ու բարիքը,
Քո այգիների ամեն մի միրգը,
Օտար հողի մեջ՝ մի երազանք է:
Իմ հայրենիք, իմ Հայաստան,
Եղիր կանգուն, միշտ անսասան,
Ու երբ որ քեզ այցի ես գամ,
Նույն ջերմությունն ու սերն զգամ:
Քանզի ու՛ր էլ տանի ճամփան,
Դու միշտ ի՛մն ես, ի՛մ Հայաստան:
Արևաշող, արևահամ…
Ես քեզ մ՛իշտ էլ այցի կգամ…

Ժենյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *