nnao
Нахичеванская-на-Дону армянская община

խաբում են իրենց, որովհետև տան բակում գտնվող բոլոր փայտերը ավտոմատներ են, կաթսաների կափարիչները՝ վահաններ, իսկ մեծ քարերը՝ առաջնագիծ։

Շրջափակման օրերին իմ հայրենիքում ամենից շատ ուրախ էին մանուկները.

ցրտի պատճառով ձմեռային ամիսներին կարգին չէր գործում դպրոցը, ավելին երբ ինչոր բան չէին հասցնում անել հաստատ հովհարային անջատումներն էին մեղավոր լինում։ Փոխարենը տան հոգսերն էին թեթևացնում։ Պատերազմից մի քանի օր առաջ բոլորի տների բակում փայտ կար կըտրատած։ Դարսողն իրենք էինք։ Վազվզում էին փայտերի շուրջ և ուրախանում, որ մեծ գործ են կատարում։

Մի օր տուն վերադառնելու ճանապարհին տեսա 8-10 տարեկան տղաների։ Երկուսը բռնել էին նռով լցված արկղը, մյուսը դույլի մեջ էր լցրել, մի երկուսն էլ պարկով լիքը նուռն էին իրար օգնելով տանում։ Վառելիք չկար, որոշել էին ոտքով գնալ ու բերել։ Մոտեցա նրանց.

— Կարո՞ղ եմ Ձեզ նկարել։

Չեմուչում արեցին, մեկն էլ ասաց «հա» ու սկսեցին տեղավորվել։ Նկարվելուց հետո տղաներից մեկը մյուսին ձեռքով հրեց.

— Արա, խե թողալըս, տնանա քցի ֆեյսբուք (Ինչո՞ւ ես թողել, ֆեյսբուք կգցի մեր նկարը),

— Քցիլանչըք չէ, — շրջվեց ու ինձ նայեց այն տղան, ում հրել էր։ Ես ասացի «ոչ» ու իրենցից գոհ գնացին։

Այդ օրից հիմա ամիսներ են անցել. չգիտեմ, թե ուր են նրանք, բայց նկարը չեմ կարող չհրապարակել, որովհետև «Արցախա» հայրենիքներում ծնված երեխաները դեռ 10 տարեկանը չլրացած երեք պատերազմ են տեսել, մտածում են, թե ինչո՞ւ է փոխվել կարգն աշխարհի, չարը լեզու է առել, բարուց էլ վախենում է։ Սակայն մանուկները հավատում են, որ հայրենիք-ների պայքարում չեն պարտվում, այլապես չէին հարցնի.

— Տատի, բարին միշտ չարին հաղթու-մա, խե՞ (ինչո՞ւ) մեր Արցախը ստի տըռավ (այսպես դարձավ):

Մեր հայրենիքներում մանուկներն են պատասխան տվել իրենց հայրենիքի ճա-կատագրի համար՝ մեծացել, հասունացել և հայրացել ու մայրացել են առանց հայրերի՝ նկարներից իմանալով, որ երբ իրենց մայրը երիտասարդ էր հայրիկի հետ էր նկարվում։

Հ.Գ. Այսօր նորից խաբեցի. նկարը հրա-պարակում եմ իմ խղճի հանգստության համար, հուսով, որ տղաները ինձանից չեն նեղանա։

Անահիտ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *