2026 թվականի ապրիլի 20-ից 23-ը Դոնի Ռոստովի երեխաների և երիտասարդների ստեղծագործական պալատում անցկացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ամենամյա մանկական ցուցա-հանդես՝ նվիրված «Ռուսաստանի ժողովուրդների միասնությանը»: Ցուցահանդեսն ընդգրկում էր գեղարվեստական և տեխնիկական ստեղծագործության, ռոբոտաշինության, մոդելավորման տարբեր տեսակներ: Ներկայացվել էր շուրջ 330 ցուցանմուշ՝ դեկորատիվ-կիրառական ուղղության 250 աշխատանք (սոցիալ-հումանիտար ուղղվածության սեկտոր), տեխնիկական ստեղծագործության 30 աշխատանք, մանրանկարչություն, մոդելավորում (Հայրենասիրական դաստիարակության կենտրոն) և ռոբոտաշինության 50 աշխատանք: Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեցին նաև Երեխաների և երիտասարդների ստեղծագործական պալատի հայերենի խմբակների սաների աշխատանքները. հայկական ծիսական տիկնիկներ, փայտի վրա փորագրված պատկերներ, շոպերներ և այլն: 3 սան արժանացավ երրորդ կարգի պատվոգրի:

Երեք օրվա ընթացքում ցուցահանդես էր այցելել շուրջ 300 երեխա և մեծահասակ: Ստեղծվել էր ժյուրի կազմ, որը գնահատել էր երեխաների ձեռքբերումներն ըստ անվանակարգերի և քաղաքային ցուցահանդեսի համար ընտրել էր գեղարվեստական ուղղության 44 աշխատանք և տեխնիկա-կան ուղղություն 50 աշխատանք:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ներկայացված աշ-խատանքների համար: Մաղթում ենք ստեղծագործական նոր գաղափարներ:

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *