nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Երևան: 5-ը հուլիսի: Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի մոտ վաղ առավոտից ժամանում են «Քայլ դեպի տուն» ծրագրի պատանի մասնակիցները՝ հարազատների ուղեկցությամբ: Սա երկ-րորդ հերթափոխն է, ուր շուրջ 90 պատանի ու աղջիկ հայրենիքում կանցկացնեն 14 հետաքրքիր ու բովանդակալից օր:

Քիչ անց, ավելի ճիշտ նշված ժամին՝ հավաքատեղի են ժամանում շքեղ միկ-րոավտոբուսներ, խմբերին մոտենում են կազմակերպիչ-ջոկատավարները: Կարճ զրույցից հետո հստակ է դառնում ծրագրի առաջին օրվա օրակարգը. մեկնում Ծաղ-կաձոր, տեղավորվել կեցության վայրում, գրանցվել, դասընթացի ծանոթացում, ճաշ, թիմային հանդիպում, ընթրիք, մշակու-թային միջոցառում, հանգիստ, քուն:

Մինչ տարբեր երկրներից ժամանած հայորդիները՝ խաժակն ու սևակն, ուրախ ու անհամբեր տեղավորվում են ավտո-բուսներում, մենք մոտենում ենք ջոկա-տավարներից մեկին՝ Արման Մինասյա-նին:

Արմանի խմբում են Ռոստովից ժա-մանած «Արևիկ» հայոց լեզվի խմբակի երկու պատանիներ՝ Դավիթն ու Աբրահամը:

Նրանք ազատ հաղորդակցվում են հայերեն ու շատ ոգևորված են հայրենիքում գտնվելու այս աննախադեպ փաստով:

— Շատ ուսանելի և բազմաբովանդակ օրեր են սպասվում մեր երեխաներին,— ասում է Արման Մինասյանը,

— նրանց յուրաքանչյուր օրը հագեցված է լինելու հայոց լեզվի դասընթացով, պատմա-ճանաչողական դասընթացով, երգ ու պարի ուսուցմամբ: Եվ վերջապե նրանց ամենօրյա ծրագրում կա առնվազն մեկ այցելութ-յուն Հայաստան պատմամշակութային և այլ տեսարժան վայրեր:
Այցելություններ են նախատեսված Մատենադարան, Օշական, Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ՀԲԸՄ վիրտուալ համալսարան, «ԹՈՒՄՈ» տեխնոլոգիաների կենտրոն, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Զվարթնոց, Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, Եռաբլուր և շատ այլ միջոցառումներ, որոնք ունեն մեկ նպատակ՝ սփյուռքի երիտասարդներին կապել հայ-
րենիքին, ծանոթացնել իրենց բազմաթիվ հասակակիցների հետ. սեր ու վստա-հություն ներարկել այն ամենի հանդեպ՝ ինչը կոչվում է հայ ու Հայաստան:

Վերջում նրանք կմասնակցեն հրա-ժեշտի խարույկին և կմեկնեն իրենց երկրները՝ տանելով իրենց համար նոր հայտնաբերած հրաշքը՝ Հայրենիքը:

ՔԱՅԼԸ՝ ԴԵՊԻ ՏՈՒՆ՝ ԱՐՎԱԾ Է:

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
լրագրող

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *