nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մինչ նոր ու անսպասելի հիվանդությունը՝ կորոնվիրուսը (թագավարակ), շարունակում է իր պտույտը աշխահով մեկ, մարդկությունը բազմաթիվ խըն-դիրների առջև է կանգնում՝ կենդանի և անմիջական հանդիպումները չեղարկվելու պատճառով: Շփումը դառնում է վիրտուալ, մտքերն ու հույզերը փոխանցվում են էկրանի միջոցով, շատ սպասված ու երանելի հանդիպումներ դառնում են առցանց:
ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ իրագործեց հերթական ծրագիրը՝ «Քայլ դեպի տուն»-ը, որը նախատեսված է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:
Համահայկական այս ծրագրի շրջանակում օտար ափերում ապրող բազմաթիվ երեխաներ ամեն տարի մասնակցում էին Մայր Հայաստանում կազմակերպվող դասընթացներին, ծանոթանում հայոց պատմությանը, լեզվին ու մշակույթին: Շատերի համար այդ հանդիպումը սպասված ու երանելի էր: Քանի որ սփյուռքի երեխաներն ու պատանիներն այս տարի հնարավորություն չունեցան հայրենիքը ճանաչել ֆիզիկական այցելությամբ, «Քայլ դեպի տուն» ծրագրով, խաղերով ու վիրտուալ այցերով Հայաստանն «այցելեց» նրանց:
Հարյուրավոր հայ պատանիներ աշխարհի տարբեր ծայրերից ԶՈւՄ հարթակում միացան մեկ համահայկական էկրանի առջև: Կարծես աշխարհը փոքրացավ ու դարձավ մի էկրան ու մի մեծ Հայաստան: Նույնիսկ ոչ անմիջական հանդիպումը չխանգարեց մասնակիցներին զգալ հայրենիքի կարոտն ու ջերմությունը, միմ-յանց փոխանցել իրենց հույզերն ու ապրումները, ձեռք բերել նոր ընկերներ: Մի քանի ժամ տևող պատմության ու հայոց լեզվի դասընթացները, ինտերակտիվ քըննարկումները, բանավեճի ակումբը, առցանց կրթական խաղերը, հանդիպումները մշակույթի և արվեստի գործիչների հետ անցնում էին մեկ շնչով ու մեծ ոգևորությամբ: Էկրանի տարբեր կողմերում հնչող «կի-սատ-պռատ» հայերենն անգամ չէր խանգարում մասնակիցների հուզառատ հանդիպումներին: Հարազատ ու միաժամանակ անծանոթ այս երեխաները հայ էին՝ ճակատագրի քմահաճույքով աշխարհի տարբեր երկրներում հայտնված: Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Մակեդոնիա, Ի-
րան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա…
Ավելի արդյունավետ դարձնելով գործընթացը՝ մասնակիցները բաժանվել էին խմբերի: «Արարատ» խմբի ղեկավար ու պատմության ուսուցիչ Նարեկ Հակոբյանը
(ով, ի դեպ, աշխատում է նաև Մատենադարանում), մեծ պատասխանատվությամբ էր ներկայացնում մեր դարավոր պատմության էջերը: Երեխաները նոր սովորած հայերենով սկսեցին արտասանել, երգել, մասնակցել վիրտուալ էքսկուրսիաների: Բեմադրեցին Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը, ստեղծեցին իրենց լոգոն՝ հայկական խորհրդանիշերով, ներկայացրեցին իրենց սեփական նախագծերը:
Ծրագրի առաջին փուլում երկու շաբաթ ՀԱՅՐԵՆԻՔՆ «այցելեց» ավելի քան 28 երկիր և մեր սիրելի երիտասարդներին փոխանցեց ջերմություն, հավատ ու սեր. Հայրենիքը նաև հեռավար տեսնելու, զգալու ու սիրելու ասնպառ խանդավառություն:
«ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՆԸ՝ ՀԱ-ՅԱՍՏԱՆՈՒՄ», — այս կարգախոսով մասնակիցներն ամփոփեցին ու հրաժեշտ տվեցին միմյանց ԶՈւՄ-ում, սակայն, համոզված եմ, որ ստացած գիտելիքներն ու տպավորությունները դեռ երկար կկիսեն միմյանց հետ այլ հարթակներում:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,
ուսուցչուհի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *