nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց նախարարների խորհուրդի 1934 թ.
նոյեմբերի 24-ի Այա Սոֆիան թանգարանի վերածող որոշումը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
նույն օրը ստորագրեց համապատասխան հրամանագիրը եւ 86 տարի հետո Այա Սոֆիան կրկին դարձավ մզկիթ: Հուլիսի 24-ին արդեն տաճարը կանոնավոր նամազի հա-մար բացվեց մահմեդականների առ-ջեւ: Բյուզանդական հրաշակերտ այս
տաճարի վերածումը մզկիթի բուռն հակազդեցություն առաջ բերեց աշխարհում: Փաստին վրդովմունքով արձագանքեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Նահանգների կրոնական ազատության հանձնաժողովըՙ USCIRF-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Եվրոպական Միությունը, ընդհուպ պահանջելով Թուրքիայից չեղարկել Այա Սոֆիայի կարգա-վիճակի փոփոխության որոշումը:
Հակազդեցության հարցում այս կազմակերպություններին միացան Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, ԵՄ-ի անդամ բազմաթիվ այլ պետություններ եւ Անգլիանՙ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Հուլիսի 12-ին, ցավ հայտնելով փաստի առթիվ, թուրքական իշխանությունների որո-շումը դատապարտեց նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հուլիսի 6-7-ին նախքան Այա Սո-ֆիան մզկիթի վերածելու որոշումը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կրեմլը եւ Պետական Դուման համատեղ ջան-
քերով փորձեցին կանխել այդ նախա-ձեռնությունը: Համայն Ռուսաստանի պատրիարքությունը, համարելով դա անիմաստ, զգուշացրեց, որ չի կարելի միջնադար վերադառնալ, Կրեմլը դիմեց թուրքական իշխանություններին, իսկ
Դումանՙ նամակով Թուրքիայի ազգային մեծ ժողովին: Որոշման ըն-դունումից հետո Ռուս եկեղեցու պատրիարքարանը ցավով արձանագրեց, որ դա ավելի կխորացնի հակա-սությունները կողմերի միջեւ, իսկ
Կրեմլը հայտարարեց, թե Այա Սո-ֆիան Թուրքիայի ներքին խնդիրն է:
Կրեմլի այս դիրքորոշումը հստա-կեցրեց ՌԴ արտգործնախարարի օգ-նական Սերգեյ Վերշինինը: Հուլիսի 13-ին նա «Հյուրրիյեթի» վկայությամբ հայտարարեց, որ Այա Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի Թուրքիայի իրա-վասության տակ է եւ որեւէ այլ երկիր, այդ թվում Ռուսաստանը, իրավունք չունի խառնվելու այդ գործին:
Համենայն դեպս, ինչպես Այա Սո-ֆիայի վերածումը մզկիթի վրդովեցրել էր միջազգային հանրությանը, այնպես էլ մեծ տերությունների հա-կազդեցությունը վրդովեցրեց թուրքական կողմին: Մինչ թուրք հեղինակները գանգատվում էին իսլամական աշխարհից, թե մահմեդական ոչ մի պետություն չի ողջունում Այա Սոֆիայի առնչությամբ ընդունված որոշումը, հուլիսի 11-ին ասպարեզ է
իջնում Իրանը եւ ի զարմանս թուրքական մամուլի, որոշման համար քննադատում Թուրքիային, նաեւ Էր-դողանին, որդեգրած «օսմանիզմի» քաղաքականության եւ ընտրողների շրջանում կորցրած դիրքերն Այա Սոֆիայի միջոցով վերականգնելու նկըրտումների համար: Այդ ամենի մասին
նշել է իրանական «Էթեմադ» թերթը, ընդգծելով, որ տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի նախաձեռնությունը վիճարկման առարկա է դարձել ոչ միայն քրիստոնյա Արեւմուտքում, այ-լեւ Թուրքիայի ներսում:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ,
Թուրքագետ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *