
В городе Константиновск Ростовской области проживают около 500 армян (2,64% от общего числа населения). Здесь в целях сохранения армянской идентичности и национальных традиций сплотил вокруг себя соотечественников и сформировал Армянскую общину большой патриот родом из Джавахка Арарат Артюшаевич Кошаташян. К сожалению, внезапная смерть помешала его дальнейшей деятельности, и многие прекрасные цели остались нереализованными. Вскоре его дело взял на себя и продолжил истинный сын армянского народа, нынешний председатель Армянской общины города Константиновск, меценат также родом из Джавахка Агван Оганесович Мосоян. Начиная с декабря прошлого года, в Армянской общине произошли значительные события. В конце года на территории Храма Покрова Пресвятой Богородицы города Константиновск Волгодонской Епархии Донской Метрополии Московского Патриархата благодаря усилиям Армянской общины при спонсорстве мецаната Сейрана Гришаевича Габриеляна, был установлен армянский хачкар. Нет ни одного уголка мира, где бы ни проживали армяне, и вдали от родины, в диаспоре, такой патриотический шаг высоко ценится.
Давнейшей мечтой и целью Армянской общины и ее председателя Агвана Оганесовича было организовать и создать Армянскую воскресную школу, где будут обучаться местные армянские дети, чтобы вдали от родины учились они не только армянскому языку и литературе, но и знакомились с родной культурой, традициями, историей Армении и христианства. И вот, наконец, в январе 2026 года эта цель была достигнута: открылась Армянская воскресная школа. Под этой гостеприимной крышей уже обучаются более 25-ти учеников в возрасте от семи до шестнадцати лет. Школа с любовью ждет своих новых учеников, чтобы они не забывали свои армянские корни и передали свои знания будущим поколениям.
Лусине КИРАКОСЯН
ՆՇԱՆԱԿԱԼԻ ՁԵՌՔԲԵՐՈւՄՆԵՐ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎՍԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈւՄ
Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում բնակվում է շուրջ 500 հայ (ընդհանուր բնակչության մոտ 2,64%-ը)։ Այստեղ, տարիներ շարունակ, հայապահպանության և ազգային ավանդույթների պահպանման նպատակով, հայրենակիցներին իր շուրջն է համախմբել և հայկական համայնք ձևավորել մեծ հայրենասեր, ծնունդով Ջավախքից՝ Արարատ Կոշատաշյանը։ Ավաղ, հանկարծահաս մահը խանգարեց մեծ հայասերի հետագա գործունեությանը և շատ գեղեցիկ նպատակներ անկատար մնացին…


Արարատ Կոշատաշյանի հայրենանվեր և ազգապահպան աշխատանքը հանձն առավ շարունակել մեկ այլ հայ-րենասեր, այսօր արդեն Կոնստանտինովսկ քաղաքի հայկական համայնքի ղեկավար, ձեռներեց, հովանավոր, ծագումով ջավախեցի Աղվան Մոսոյանը։ Սկսած նախորդ տարվա դեկտեմբերից՝ հայ համայնքում տեղի ունեցան նշանակալի իրադարձություններ։ Տարեվերջին Կոնստանտինովսկ քաղաքի Մոսկվայի Պատրիարքության, Դոնի Մետրոպոլիտության Վոլգոդոնսկի թեմի Սուրբ Աստվածածնի Բարեխոսության եկեղեցու բակում, հայ համայնքի ջանքերով, տեղադրվեց հայկական խաչքար՝ բարերար Սեյրան Գաբրիելյանի հովանավորությամբ։ Չկա աշխարհում գեթ մի անկյուն, որտեղ սփռված չլինեն հայերը, և հայրենիքից հեռու՝ սփյուռքում, նման ազգանվեր քայլն անչափ ողջունելի է։
Հայկական համայնքի և նրա ղեկավար Աղվան Մոսոյանի վաղեմի երազանքն ու նպատակն էր՝ Կոնստանտինովսկ քաղաքում հիմնել հայկական կրթօջախ, որտեղ կուսանեն տեղաբնակ հայ երեխաները, կսովորեն ոչ միայն հայոց գիրն ու գրականությունը, այլ նաև կծանոթանան հայկական ավանդույթներին, սովորույթներին, ազգային մշակույթին, Հայաստանի պատմությանն ու քրիստոնեական հավատքի պատմությանը։ Եվ ահա, սույն թվականի հունվարին, այդ հայրենապահպան նպատակն իրագործվեց: Կոնստան-տինովսկ քաղաքում իր հյուրընկալ դըռները բացեց հայկական կիրակնօրյա դպրոցը։ Այսօր արդեն այս ջերմ ու հարազատ հարկի տակ ուսանում են 7-ից 16 տարեկան շուրջ 25 պատանի ու աղջիկ։ Դպրոցը սիրով սպասում է իր նոր սաներին, որպեսզի այստեղ՝ հայրենիքից հեռու, նրանք ևս կրթվեն հայեցի, մոտ մնան ազգային արմատներին և կարողանան հետագա սերունդներին փոխանցել իրենց գիտելիքներն ու ձեռքբերումները։
Լուսինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

