nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հուլիսի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրոջ Այլակերպության տոնը։ Ռոստովի տարածաշրջանում գործող հայկական եկեղեցիներն անմաս չէին հոգևոր այդ ուրախությունից։ Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Ռոստովի տարածաշրջանի փոխառաջնորդ Հոգեշնորհ Գաբրիել վար-դապետ Սարգսյանը, ով իր քարոզում պատմեց Քրիստոտի Այլակերպության մասին։

— Այն մարդկային բնության, ազնվության, հավատարմության և զոհաբերության խորհրդանիշն է, ինչը հրամայական է մեր օրերում, — ասաց պատարագիչ Հայր Սուրբը։ Պատարագի վերջում կազմակերպվեց նաև ազգային պարերի հանդիսություն, ինչն ամբողջացավ իրար վրա ջուր ցողելով և պաղպաղակի բաշխումով, որը կազմակերպեց Սուրբ Խաչի վանահայր Տեր Թադեոս Տերտերյանը։

Քրիստոսն իր աշակերտներից երեքին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին այլակերպվեց՝ աստվածային կերպարանքով հայտնվեց մարդկության։ Եվ պատահական չէր նաև երեք առաքյալների ներկայությունը, որոնք խորհրդանշում են ազնվությունը, հավատարմությունը և զոհաբերությունը։ Հետևապես, այսօրվա մարդն էլ, որպեսզի կարողանա Աստծո տեսությանն արժանանա, անհրաժեշտ է երեք հանգրվան, որոնք պիտի ազնվացնեն մարդուն, օժտեն հավատարմությամբ և պատրաստեն սիրո զոհաբերության։ Ուրեմն, այլակերպությունը և՛ անձնական, և՛ հավաքական առումով առիթ է շնորհում Աստծո հետ պատրաստ լինելու ազնիվ մարմնով և հավասարակշիռ ընթացքով կապվելու Արարչի հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *