nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Համառոտ կենսագրական Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանի Գաբրիել վարդապետ Սարգսյանը ծնվել է 1976 թ.

Ոսկեհատ գյուղում, Էջմիածին, Արևմտյան Հայաստանից գաղթած բարեպաշտ ընտանիքում։

1982-1993 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,

1993-1999 թթ. ուսանել է Վազգենյան հոգևոր դպրանոցում,

1999-2000 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում,

2000 թ. պաշտպանել է ավարտաճառ «Վանական վարդապետի աստվածաբանական հայացքները» թեմայով և ձեռամբ Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է սարկավագ,

2002 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռնադրվել է կուսակրոն՝ անվանվելով Գաբրիել աբեղա,

2003-2005 թթ. Կահիրեում՝ Եգիպտոսում, հետևել է արաբերենի և անգլերենի դասընթացներին նաև ծանոթացել Ղպտի Եկեղեցու վանական կյանքին,

2005-2007 թթ. եղել է Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար,

2008-2017 թթ. նշանակվել է հոգևոր ծառայության Եգիպտոսի Հայոց Թեմում, միևնույն ժամանակ սովորել է փիլիսոփայություն և հոգեբանություն Կահիրեի համալսարանում,

2013 թ. պաշտպանել է վարդապետական թեզ.

«Տերունական աղոթքի հայ միջնադարյան մեկնությունները» թեմայով և ձեռամբ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ստացել է վարդապետական աստիճան ու նշանակվել է Եգիպտոսի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ և Սուդանի հայոց հոգեվոր հովիվ,

2017-2021 թթ. հոգևոր ծառայության է կոչվել Իրաքի Հայոց Թեմում,

2021-2023 թթ. հոգևոր ծառայության է կոչվել Դամասկոսի Հայոց Թեմում,

2023 թ. Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօինությամբ և օրհնությամբ է հոգևոր ծառայության նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմում,

2024 թ. Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ նշանակվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի փոխառաջնորդ Ռոստովի տարածաշրջանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *