nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Կայացավ «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի II փ առատոնը)

Թատրոնն աղոթքի վայր է, ծես …
Մհեր Մկրտչյան

Սույն թվականի մարտի 22-ից 26-ը Անապայում, թումանյանական օրերին ընդա-ռաջ, կայացավ համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի II փառատոնը: Փառատոնը կազմակերպել էր

Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնը (տնօրեն Կարինե Փիլոյան)՝ Անապայի հայկական համայնքի աջակցությամբ (նախագահ` Ռուսլան Կագրամանյան): Ժյուրիի կազմում էին Կարինե Փիլոյանը (նախագահ), բանասիրական գիտությունների թեկնածու, մի շարք ուսումնական ձեռնարկների հեղինակ, բանաստեղծուհի Երազիկ Հարությունյանը, անվանի աճպարար Հովիկ Սաքանյանը (Հովիկ

Թեյլոր), դերասան, ռեժիսոր, «МИКС» արտ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Կարեն Սաքանյանը: Արվեստահանդեսն իր շուրջ էր համախմբել Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ և ռուս պատվիրակների, հյուրերի, թատերական արվեստի սիրահարների: Երկրորդ փառատոնին Դոնի Ռոստովից մասնակցում էին կիրակնօրյա դպրոցների, լրացուցիչ կրթության կենտրոնների հայերենի խմբակների սաներն իրենց ուսուցիչների հետ: Տոնի մթնոլորտը ջերմ էր և անմիջական, մասնակիցների ելույթները՝ տպավորիչ:

«Թատերականացված հայրենասիրական դաս» և «Թատերական բեմադրություն» անվանակարգում համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի դափնեկիր դարձան Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի աշակերտները (ուսուցչուհի` Արմինե Ղազարյան): Հայրենասիրական դասմիջոցառումը նվիրված էր հայ և ռուս բարեկամ ժողովուրդներին, նրանց մշակութային և պատմական ընդհանուր տարրերին, իսկ թատերական բեմադրությունը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադն էր: «Գեղար-վեստական խոսք» անվանակարգում նույն դպրոցի սաներ Արսեն Սարդարյանը, Կարինե Գալստյանը պարգևատրվեցին առա-ջին կարգի դիպլոմներով, իսկ Արսեն Սարդարյան և Մերուժան Գյուլզադյան զույգը դարձավ երկրորդ կարգի դափնեկիր (ուսուցչուհի` Արմինե Ղազարյան): «Թատերական բեմադրություն» անվանակարգում Դոնի Ռոստովի լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» միության սաները (համար 110 դպրոց, ուսուցչուհի` Ծովինար Սարգսյան) դարձան առաջին կարգի դափնեկիր՝ ներկայացնելով ավանդական հայկական հարսանիք՝ ազգային պարերի մոտիվներով: Առաջին կարգի դափնեկիր դարձան նաև Դոնի Ռոստովի լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» միության սաները՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» (համար 61 դըպրոց, ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան): «Գեղարվեստական խոսք» անվանակարգում երկրորդ կարգի դափնեկիր դարձավ Արտյոմ Նալբանդյանը՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հե-քիաթը (ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան):

Իրենց գեղեցիկ ելույթներով թատերասերներին հիացրեցին նաև Կրասնոդարի «Պրիկուբանսկի» մանկական ստեղծագործական կենտրոնի «Խաչքար» միավորման սաները (ուսուցչուհի` Արշալույս Երեմյան), Անապայի «ՄՈւՇ» արվեստի կենտրոնի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Քնարիկ Թորոյան):

Մի քանի օր Անապայի արվեստասեր հասարակությունը, հյուրերը, կազմակերպիչներն ընկղմվել էին գրականության, երաժշության, թատերական արվեստի աշխարհում: Փակման գալահամերգին, որը տեղի ունեցավ Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնում, ելույթ ունեցան փառատոնի լավագույն մասնակիցները: Ներկաներին ողջունելու էին եկել Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական մշակույթի կենտրոնի «Վանաձոր» դհոլահարների համույթը (գեղ. ղեկավար` Վրեժ Բուլղադարյան) և «Արևիկ» վոկալգործիքային համույթը (գեղ. ղեկավար` Նաիրա Գրիգորյան):

Արվեստահանդեսը հրաշալի առիթ էր բացահայտելու և ցույց տալու մասնակիցների տաղանդը, միմյանց հետ շփվելու, ճանաչելու, բարեկամական կապեր հաստատելու։ Շնորհակալություն Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական մշակույթի կենտրոնի նախագահ Ռուսլան Կագրամանյանին, Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանին, փառատոնի ժյուրիի անդամներին, բոլոր կազմակերպիչներին՝ բարի խոսքերի, հրաշալի նախաձեռնության և հայապահպան գործունեության համար։ Մինչ նոր հանդիպում…

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *