![](https://nnao.ru/wp-content/uploads/2023/12/armyanskei-yazik-1-1-1024x577.jpg)
Ինչպես տարվա մյուս եղանակները, այնպես և աշունն ունի իր գեղեցկությունն ու յուրահատուկ հմայքը` գեղեցկություն, որ գրավում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին. հմայք, որն անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Դոնի Ռոստովի հայերենի ուսուցիչներն ու սաներն էլ պարզապես չէին կարող տարվա այդ գունագեղ եղանակը ճանապարհել աննկատ։
![](https://nnao.ru/wp-content/uploads/2023/12/armyanskei-yazik-2-1024x578.jpeg)
Ռոստովի Վ.Ի. Լենինի անվան մանկական գրադարանում մանկավարժների և ծնողների ջանքերով կազմակերպվել էր «Հրաժեշտ ոսկե աշնանը» խորագիրը կրող բաց դաս: Դասին մասնակցում էին գրադարանի և թիվ 110 դպրոցի հայերենի խմբակի սաները: Դասը վարում էր Ծովինար Սարգսյանը:
![](https://nnao.ru/wp-content/uploads/2023/12/armyanskei-yazik-2-1-1024x577.jpg)
Գեղեցիկ հագուստներով երեխաները, աշնան գույներով զարդարված դահլիճում, ասմունքով, երգ ու պարով, խինդ ու ծիծաղով ճանապարհեցին հերթական բազմերանգ աշունը` խոստանալով իրենց սրտերում վառ պահել աշնանային տերևների մեղմ խշշոցը, արևի ջերմությունն ու աշնան վրձնով արված նուրբ ու անկրկնելի բնապատկերը։
![](https://nnao.ru/wp-content/uploads/2023/12/armyanskei-yazik-3-1024x768.jpeg)
Երեխաներն ասացին նաև, թե ինչ դժվարությամբ են հրաժեշտ տալիս իրենց սիրելի «ընկերոջը», որի հետ հանդիպելու են մեկ տարի անց։ Սակայն հրաժեշտը մեղմում է այն փաստը, որ իրենց մեկ այլ սիրելի «ընկեր» է այցելում` ձմեռը։
— Մնաս բարով, աշուն, մենք քեզ շատ սիրեցինք, — արևիկցիներն այս խոսքերով ավարտեցին աշնանը նվիրված իրենց բաց դասմիջոցառումը։
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ
![](https://nnao.ru/wp-content/uploads/2023/12/armyanskei-yazik-1-578x1024.jpeg)