nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռոստովի մարզի և Ստավրոպոլի երկրամասի հայերենի խմբակների պատանիներն ու աղջիկները, Անապայի «ՄՈւՇ» կրթության կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանի հրավերով, մասնակցում են «ՄՈւՇ» ուսումնաճանաչողական ծրագրին, որը ներառում է 7-օրյա ճամբարային հան-գիստ, հայկական միջավայր, էքսկուրսիաներ:

Այս տարի մասնակցեցին Ռոստովի մարզի Մեծ Սալա գյուղի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Անահիտ Հարությունյան), Դոնի Ռոստովի, Բատայսկի հավելյալ կրթության կենտրոնների հայերենի խմբակների սաները (ուսուցչուհիներ՝ Լուսինե Պետանյան, Արմինե Հովսեփյան, Ծովինար Սարգսյան, Արմինե Ղազարյան, Ռուզաննա Կարապետյան), Ստավրոպոլի երկրամասի Է-
դիսիա հայկական գյուղի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Կարինե Բաղդասարյան) և Պյատիգորսկի հայերեն սովորող երեխաները (ուսուցչուհի` Գոհար Առուստամյան):

Ճամբարում օրերն անցնում էին շատ հետաքրքիր: Ամեն օր երեխաներն իրենց ծովափնյա հանգիստն անց էին կացնում «Avdallini Golden Bay» հյուրանոցի լողափում:

Այցելեցինք Անապայի հայկական համայնք, որտեղ Հայկական վիրտուլ համալսարանի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էինք վիրտուալ այցելություն Մատենադարան:

Հենց համայնքում էլ ծանոթացանք համառուսաստանյան բազմաթիվ մրցույթների դափնեկիր «Վանաձոր» դհոլահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար
Վրեժ Բուլղադարյանի և նրա տաղանդավոր սաների հետ, վայելեցինք պատանի երաժիշտների կատարումները: Վրեժ Բուլղադարյանը վարպետության դաս տվեց ճամբարականներին, ստուգեց նրանց երաժշտական լսողությունը:

— Այսօր գնում ենք Հայկաձոր, սիրելի ճամբարականներ, — հերթական դասից հետո ասաց Կարինե Փիլոյանը ու սկսեց պատմել Հայկաձորի մասին:

Հայկաձորը հայաբնակ գյուղ է: Գտնվում է Անապայից 9 կմ հարավարևելք: Գյուղը հիմնադրվել է Գալկինա Շչել բնակավայրի հողատարածքի վրա` այդ տարածքը վարձակալությամբ տրամադրող կալվածատի-րոջ անունով: 1915-1916 թվականներին այստեղ հաստատվել են մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, ովքեր գաղթել էին Տրապիզոնից: Բնակչության աճի արդյունքում կառուցվել է մանկապարտեզ, դպրոց, ակումբ և բուժկետ: 1925 թվականին բնակիչների որոշմամբ գյուղն անվանափոխվել և դարձել է Հայկաձոր:

Հայկաձորի Սուրբ Գևորգ եկեղեցում ենք: 2016 թվականին է տեղի ունեցել եկեղեցու բացումը: Այստեղ գալիս են ոչ միայն հայեր, այլև օտարներ` հիանալու կառույցի գեղեցկությամբ և հոգևոր հզորությամբ:

Եկեղեցու տարածքում կար կահավորված դասարան, պատկերասրահ:

Ճամբարականներիս օրը շարունակվեց բնության գրկում հանգստով, համեղ խորովածի սեղանի շուրջ հաճելի զրույցով, խաղալով, պարելով:

«ՄՈւՇ» հայկական կրթության կենտրոնում «Հրաշքից մեկ քայլ առաջ» շոու ծրագրով մեր հյուրերն էին Հովիկ Թեյլորը (Սաքանյան)«Flash-mogic» իլյուզիոնիստների թատրոնի հիմնադիր, աճպարար, սպիտակ մոգ, աճպարարների միջազգային մրցույթում «Ոսկե ձեռնոց» մրցանակի մրցանակակիր (ք. Ամստերդամ, Նիդեռ-լանդներ) և Կարեն Թեյլորը (Սաքանյան) Անապայի քաղաքային թատրոնի ռեժիսոր, դերասան, իլյուզիանիստ, միջազգային և համառուսաստանյան մի շարք փառատոնների ու մրցույթների դափնեկիր, Սոչիի XXII ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր փակման մասնակից, «Овация» ժողովրդական թատրոնի ղեկավար:

Բեմական ձևավորումը, ձայնային և տեսողական հատուկ ազդակները, հետաքրքիր կերպարային լուծումներն ու ներկայացման ինտերակտիվ բնույթը մեզ ամբողջովին տեղափոխել էին հրաշքների
աշխարհ: Երեխաներն անձամբ մասնակցելով մի քանի հրաշագործությունների՝ սկսեցին հավատալ իրենց գերբնական կարողություններին:
Բառերով այդ անկրկնելի զգացողությունները չես կարող փոխանցել. այս ներկայացումն անձամբ է պետք տեսնել ու թեկուզ կարճ ժամանակով տեղափոխվել այն հեքիաթային աշխարհը, որտեղ անհնարին ոչինչ չկա:

Անապայի լողափըիր ամենավառ արևով, ջրաշխարհը բացօթյա լողավազաններով, ջրային ատրակցիոններով, Հայկաձորը գերել էին ճամբարականներիս:

Շնորհակալություն այս հետաքրքիր ուսումնաճանաչողական ծրագրի հեղինակ Կարինե Փիլոյանին, Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս հայանպաստ ծրագիրը կյանքի կոչելու համար:

Մինչ նոր հանդիպում, արևաշող Անապա…

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *