Արդեն երկու տասնամյակ է ճանաչում եմ այս հետաքրքիր կնոջը, լավ մանկավարժին՝ Էլիչկա Նազարեթյանին, որի բնօրրանը Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկն է՝ Սյունիքը, իսկ ավելի կոնկրետ՝ Կապան քաղաքը, որը 987-1170 թթ. համարվել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը:
Ճանաչում եմ նրա հիանալի գերդաստանին. տղային՝ Վարդանին, հարսին՝ Գայանեին, որն իմ ընկերուհին է, աղջկան՝ Նոնային, որը Կապան քաղաքում մանկավարժ է, թոռներին, ծոռներին…
Մեր ընկերությունն այնքան է ամրացել ու թրծվել, որ վերածվել է բարեկամության, ավելին՝ հարազատության:
Շուտով իր ավարտին կմոտենա Էլիչկա Նազարեթյանի կյանքի 9-րդ տասնամյակը, սակայն այնքան ասելիք ունի նա՝ 49 տարվա մանկավարժը:
Լավ կին, սիրելի մայր, հոգատար տատիկ, հուսալի ընկեր, հրաշալի քույր, բարեկամ, մարդ:
Սիրված ուսուցիչ, ում մասին դեռ երկար կհիշի ու կխոսի Կապանի թիվ 27 գիշերօթիկի շրջանավարտը, որին նա սովորեցրել է մայրենին:
Մեծն լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ասած՝ աչքի բիբի նման պարզ այս մարդն արժանի է մեծ սիրո, հարգանքի ու ուշադրության, որն ինքը վաստակել է իր ողջ կյանքի ընթացքում: Այս հետաքրքիր կնոջ մոտ չի սպառվում ասելիքը՝ մարդկանց, հայրենիքի, բնության վերաբերյալ: Գրում է ամեն օր:
Շատ երկար կարելի է գրել այս խորաթափանց, հայրենասեր հայուհու մասին, բայց ուզում եմ, որ
նրան ճանաչենք իր գրած բանաստեղծություններով, չափածո ստեղծագործություններով:
Շնորհավորենք Էլիչկա Նազարեթյանի 90-ամյա հոբելյանը: Մաղ-թենք նրան քաջառողջություն, բարեկեցություն և երջանիկ կյանք:
Գոհարիկ ԱՆՏԻՆՅԱՆ