«Հողը մանկան պես գրկում է ոտքերդ ու շշնջում.
— Ինձ մենակ մի թող…»
Ծանր օրեր ենք ապրում…
Հերթական անգամ մեր պատմության ընթացքում դարերից ճանկռում և կեր-տում ենք արևի տակ ազատ ապրելու և արարելու մեր կենսական իրավունքը: Ընվզում ու ալեկոծվում է աշխարհասփյուռ հայի հոգին: Գոյամարտը կիսեց դարավոր պատմությունը՝ առաջ և հետո:
Հայն աշխարհի բոլոր ծեգերում էլի հա-յացքը հառել է առ Աստված՝ իր լուսավոր սերնդին ի պահ տալով արյունով ներծծված ու անգինացած հողին: Պատերազմը բախեց բոլորիս տան, հոգու, սրտի դուռը: Արցախը՝ անդամահատված և արյունահոսող: Ներ-քին պառակտումից և պաշտոնակռվից տնքում է հայոց հողը: Տասնամյակներ են պետք, որպեսզի հնարավոր լինի ինչ որ չափով անկիրք խոսել գոյամարտի մա-սին, գոյամարտ, որտեղ քաղաքական և պաշտոնական կոստյումը պարտվեց զին-վորական համազգեստին, կշռաքարի վրա
դնելով հազար-հազար լուսավոր պատա-նիների կյանքը, որը դերասան, որը երգիչ ու բժիշկ: Ցավն անսփոփելի է: Եռաբլուրը դարձել է մեր խիղճը: Մենք ազգովի ծնկաչոք ենք լինելու ողջ կյանքում այդ գագաթների առջև, նրանց արյան որդան կարմիրը մեր խիղճն է լինելու հա-րատև:
Ինչ բառեր գտնես, մխիթարանքի ինչ խոսքերով փոքր-ինչ սփոփես որդեկորույս մոր ափեափ վիշտը… երբ ՄՈՐ՝ որդուն ԳՐԿԵԼՈՒ կենսական ցանկությունը զարնվում է պատից կախված մեծադիր նկարի ապակուն և մեջքը կոտրված վայր ընկնում… երբ ՄՈՐ՝ որդուն ՏԵՍՆԵԼՈՒ կենսական ցանկությունը ավարտվում է լավագույն դեպքում նրա շիրմաթմբի սառը ու արցունքով հագեցած հողը ի երկինք շպրտելով, ոմանց համար էլ որդու շիրիմը անգամ տեսնելու երազանքով… երբ ՄՈՐ՝ որդու բարեկեցության համար մրմունջ աղոթքը վեր է ածվում ցասման, վեր է ածվում բողոք-ըմդվզման, անգամ անեծքի առ Աստված (մեղա քե՜զ Տեր)… երբ Մայրը չի՛ ուզում հերոս որդի, այլ ուզում է ո՜ղջ որդի… երբ Մայրը երբեք ու երբեք չի ընդունելու, որ որևիցե Հայրենիք, որևիցե հող ի հաշիվ իր միակի արյան է… երբ հարսի թաքուն լացը, թոռան միամիտ ԲԱ ՊԱՊԱՆ ԵՐԲԱ ԳԱԼՈՒ հարցը չի՜ ուտվում… այլ փո-խարինվում է սեփական ապրելու մեծագույն մեղքով…ինչ բառեր գտնես, ստեղծես, արարես… չկան բառեր, բառերը մեռնում են՝ դեռ չարտաբերված, մնում են միայն բառարանների հաստ հատորներում, դառնում են սին…Անմահների մայրեր, դուք այլևս մարդկային այլ տեսակ եք, մենք՝ մեղավորներս, Ձեզ պարտք ենք հավիտյան…
Բայց ողբը հավերժ է, եթե չկա պայքար, ինչպես կասեր Հայոց քաջորդի Մովսես Գորգիսյանը: Արդեն ժամանակն է ծնկաչոքից կամաց-կամաց մեջքը ուղղել: Հայը առաքելություն ունի հարատևելու և իր կանթեղի լույսը տանելու դարերն ի վեր:
Զոյա ՎԱՐԴԱՆՅԱՆ,
հայոց լեզվի ուսուցչուհի