nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի օրը գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը:

2023 թվականի դեկտեմբերի 31-ին Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տերտերյանի գըլխավորությամբ, Սուրբ Պատարագից հետո կատարվեց նռնօրհնեքի կարգ` կիրակնօրյա դպրոցի սաների և հավատացյալ հոտի ներկայությամբ:

Հոգևոր արարողության վերջում Տեր Հայր, դիմելով հավատացյալներին, փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի օրհնությունը և խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին բացատրելով, որ հայկական ավանդության մեջ նուռըիբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաս-տը: Տեր Թադեոս քահանա Տերտերյանը բացատրեց նաև քրիստոնեական խորհրդաբանության մեջ նռան՝ Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկերը լինելը, հավելելով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով միավորված մեկ Եկեղեցու մեջ:

Տեր Հայրն օրհնեց խորանը զարդարող նռները և ներկաներին շնորհավորեց գալիք 2024 թվականի նորամուտի կապակցությամբ՝ խաղաղություն մաղթելով համայն աշխարհին, դժվար օրեր ապրող Մայր Հայրենիքին:

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *