nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալ-սարանը (ՀՎՀ) օնլայն կրթության հավա-տարմագրված հաստատություն է, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով տրամադրում է հայագիտական կրթություն: Այն ժամանակակից կրթական նախագիծ է, որն աշխարհասփյուռ հայերին և այլազգիներին հնարավորություն է տալիս ստանալ հայկական կրթություն ան-կախ տարիքից, բնակության վայրից ու գիտելիքների մակարդակից: Այսօր ՀՎՀ-ն ունի 15000 գրանցված օգտատեր աշխարհի շուրջ 112 երկրից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Վենեսուելլա, Արգենտինայից մինչև Արևադարձային Ռեյունյոն կղզի (Հնդկական օվկիանոս):

Հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայոց պատմություն, հայկական մշակույթ (ճարտարապետություն և երաժշտություն), շախմատ. վիրտուալ համալսարանում կարելի է ընտրել այս ֆակուլտետներից մեկը: Դասընթացներն առաջարկվում են 7 լեզվով հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:

2011 թվականից ՀԲԸՄ հայկական վիր-տուալ համալսարանը համագործակցում է նաև Դոնի Ռոստովի հայկական համայնքի հետ: Դոնի Ռոստովում ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի առցանց դասընթացներով հայերեն են սովորում տասնյակ աշակերտներ, ուսանողներ: Հիբրիդ ուսուցումը ավանդական և օնլայն ուսուցման մեթոդների և միջավայրի խառնուրդ է, լավ արդյունքներ է ապահովում և այսօր աշխարհում շատ տարածված է:

Վերջերս ՀՎՀ-ի Ռոստովի մասնաճյուղում տոնական տրամադրություն էր: Դասընթացի սկսնակ և տարրական մակարդակները (AL103, AL113) հաջողությամբ հաղթահարած 18 ուսանող ստացան ՀՎՀ-ի վկայանաններ (օնլայնինստրուկտոր՝ Գոհար Գևորգյան, ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան): Ուսանողներին ՀՎՀ-ի վկայականները, համայնքի կողմից շնորհա-կալագրերը և նվերները հանձնեց ու իր ողջույնի խոսքը հղեց Դոնի Ռոստովի հայ համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

«Սփյուռքի յուրաքանչյուր հայկական կրթօջախում ի պահ են հանձնված հայ լեզուն, հայ միտքն ու հայ խոսքը, ի պահ են հանձնված վստահությամբ ու հավատով: Այս կրթօջախի յուրաքանչյուր աշակերտ գտնում է մի կտոր Հայաստանից ու հայի ներաշխարհից:

Հայեցի դաստիարակությունը պետք է լինի ոչ թե սոսկ խոսք, այլ՝ երևույ, որից ծնվում են հայրենասիրությունն ու մար-դասիրությունը, ազգասիրությունն ու խի-զախությունը: Այստեղ դաստիարակություն ասվածը անվերապահորեն շաղկապված է ազգապահպանության հետ, որովհետև միայն հայրենասիրությամբ ու ազգասիրության ոգով կրթվածները վստահորեն կարող են իրենց վրա վերցնել հայ մնալու պատասխանատվությունը: Այս առումով սփյուռքի ուսուցիչն էլ ունի այնպիսի մի առաքելություն, որ իր մեջ փառք ու պատիվ բովանդակելուց բացի նաև պարտք ու պատասխանատվություն ունի թե՛ ազգի, թե՛ նրա աանցյալի ու ապագայի պատմության առաջ:

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ դպրոցի, հայ լեզվի և հայ ինքնության», — ասաց Սերգեյ Սայադովը:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *