nnao
Нахичеванская-на-Дону армянская община

2024 թվականի օգոստոսի 5-9-ն աշխար-հի 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ Հա-յաստանում մասնակցեցին Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին:

Համահայկական կրթական խորհրդա-ժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացու-ցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:

Ռոստովի մարզից խրոհրդաժողովին մասնակցում էին մանկավարժներ Արմինե Ղազարյանը, Ծովինար Սարգսյանը (ք. Դոնի Ռոստով) և Գայանե Ստեփանյանը  (ք. Շախտի):

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, կարեվորելով նման հանդիպումների իրագործումը Հայաստան-Սփյուռք կապն ամրա-պնդելու և զարգացնելու առումով, ընդգծեց, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահար-ցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցու-թյան զարգացման հաջորդական քայլերը:

«Սա շատ լուրջ ու կարևոր հարթակ է սփյուռքի կրթական գործընթացի կազմակերպիչների հետ երկխոսության մեջ մըտնելու և նրանց միմյանց հետ կապելու տեսակետից: Այս համաժողովը գործող մար-տահրավերներին և ծագող խնդիրներին լուծում տալու, հասցեագրելու լավագույն եղանակն է:

Այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ մենք գտնվում ենք կրթական լայնածավալ բարեփոխումների փուլում, և խնդիր կա, որպեսզի սփյուռքի կրթական ծրագրերը հնարավորինս համադրելի լինեն հանրակրթական պետական չափորոշչին: Երկրորդ՝ մենք միացել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Փոխակերպվող կրթություն 2030» օրակարգին և կարիք կա, որպեսզի սփյուռքում կրթությունը ևս լինի ժամանակի շնչին և Հայաստանում իրակա-նացվող կրթական բարեփոխումներին հա-մահունչ», — նշեց փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Խորհրդաժողովի լիազումար նիստե-րում զեկույցներ եղան «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթու-թյան նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաս-տումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ:

Պատվիրակները ներկայացրեցին իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկա վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարություն-ները, հայագիտական կենտրոնների գորունեությունը:

Քննարկվեցին նաև սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմ-նախնդիրները, կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպ-ման առանձնահատկությունները, հիմնա-խնդիրները և այլն:

Խորհրդաժողովն ամփոփվեց Համա-հայկական խորհրդաժողովի բանաձևի ըն-դունմամբ, որը կազմվեց քննարկումների արդյունքներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *