nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Եվս մի քանի օր, և երկրագունդն այս տարվա վերջին պտույտը կկատարի իր առանցքի շուրջ… Նոր տարի՝ նոր հույսեր, նպատակներ, նվիրական երազանքներ, խինդ ու հրճվանք: Ինչու չէ, նաև անցնող ժամանակի ափսոսանք, դրանից ծնված տրտմություն, հիասթափություն ու… նոր սպասում:

Ամանորը հայ ժողովրդի համար եղել ու մնում է ամենաժողովրդական, ամենասիրելի, սպասված և մեծ շուքով նշվող տոնը: Հայի օջախում բարձրացվող կենաց գավաթներով բարեմաղթանքները միշտ հնչել ու հնչում են շռայլությամբ, առանց ձևականությունների:

Իսկ ինչպե՞ս են հնչում մերօրյա բարեմաղթանքները: Ի՞նչ են կամենում միմյանց, Հայաստանին, հայ ժողովրդին ու աշխարհին մեր համայնքի ներկայացուցիչները: Ի՞նչ են սպասում գալիքից:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

բանաստեղծուհի

Հայրենիքում և սփյուռքում ապրող սի-րելի հայրենակիցներ,

Մոտենում է Նոր տարին, և մեր սրտերը նորից բաբախում են լավի, բարու, գեղեցիկի սպասումով: Ամենամեծ սպասումը դա խաղաղության սպասումն է, հույսը, որ այս տարում ամեն բան լավ է լինելու. Հայը վերագտնելու է իր կորցրած հավատն ու միասնությունը, և՛ սփյուռքը, և՛ հայրենիքը ձեռք ձեռքի կառուցելու են փոթորիկների միջով անցնող մեր տապան-Հայաստանը:

Այս օրերին ես Հայաստանում եմ: Հրա-տարակել եմ իմ 9-րդ ժողովածուն և այն վերնագրել եմ՝ «Լույս կլինի»:

Սիրելի հայրենակից,

Թող իրոք լույս լինի մեր երկրի համար, համայն մարդկության համար, թող չարը գնա անցնող տարվա հետ, թող իսպառ լռեն զենքերը և մեր բուժաշխատողները գնան վաստակած հանգստի: Թող հայ զինվորը սահմանին կանգնի անսասան, վստահ ու համարձակ, թող հայ գիտնականը նոր ուղեծիր գծի իր ազգի համար, թող հայ մար-զիկը մեր եռագույնը ծածանի աշխարհի բազում հարթակներում, թող բոլոր հայ օջախներում նորածնի ճիչ լսվի: Թող հայ լեզուն, հայ եկեղեցին ու հայ ընտանիքը մշտապես լինեն մեր սիրո և հոգածության տաճարը: Թող չլինի համաճարակ և պա-տերազմ: Թող լինի լույս:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

 

***

Ոչ թե ձյան ու ցրտի միջից,

Այլ տաք սրտից, մոր տաք սրտից,
թող սկսվի Նոր տարին,

Որ ողջ տարի

սերը դառնա խաղալիք,

Գունեղ, փայլուն, հավատարիմ

Չկոտրվի, չփշրվի ու հայացքդ փայփայի:

Մոր սրտից է թռչում նաև աղավնին

Աղավնաթև խաղաղություն նվեր իջնի աշխարհին:

Մոր աչքերից, մոր հայացքից թող սկսվի Նոր տարին

Բարությունը ձյունի նման թող սփռվի աշխարհում…

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Աիդա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,
գրադարանավար

Իմ սիրելի հայ ժողովուրդ,

Ավարտվեց 2021 թվականը, թվական, որտեղ կորցրեցինք և գտանք մերօրյա հերոսներին, որոնց հավերժ հիշելու ենք երախտագիտության խորը զգացումով: Դըժվարություններով և փորձություններով ան
ցած 2021 թվականից քաղած դասերը, արձանագրած ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան մեզ բոլորիս:

Մաղթում եմ, որ 2022 թվականը լինի խաղաղության տարի: Հայաստանի սահմանին թող իսպառ բացակայեն կրակոցները, 2022 թվականին միայն տոնական հրավառություններ լինեն, բոլորի ընտանիքներում միայն խինդ ու ծիծաղ լինի: Աշխարհասփյուռ հայությանը համբերու-թյուն, մեր զինվորներին անփորձանք ծա-ռայություն և բարի վերադարձ եմ մաղթում:

Մեր երկիրը փոքր է, բայց հզոր է, մենք քիչ ենք քանակով, բայց համախմբված ենք, հոգով ու կամքով՝ ուժեղ:

Աշխարհի որ ծայրում էլ գտնվենք, եկեք չմոռանանք, որ մենք Հայ ենք:

…Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 

Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,

Ռոստովի թիվ 110 դպրոցի հայերեն խմբակի ուսուցչուհի

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։

Ուզում եմ՝ հավատով լցվենք, գնահա-տենք ու գոհանանք մեր ունեցածով։ Ավելի շատ հնարավորություն ունենանք արարելու, ստեղծագործելու, աշխատելու և ստեղծելու նոր հարթակներ համաշխարային պատմության էջերում։

Թող մեր Հայաստան  աշխարհում թևածի խաղաղությունը, սերն ու կարոտը մի-ախառնված՝ հյուրընկալվեն բոլոր տնե-րում։

Մեր զոհված տղաների շիրիմներին լույս իջնի, ու այդ լույսը միասնության ու պայքարի հզոր ուժ դառնա։

Տարին թող հաղթանակի՛ ու արդարու-թյա՛ն տարի լինի։

 

Լիլիթ ԹԵՎՈՍՅԱՆ,

Ռոստովի թիվ 83 դպրոցի հայերեն խմբակի ուսուցչուհի

Այս Նոր տարին էլ է շատ սպասված, ցանկալի և խոստումնալից…

Մենք ընդառաջ ենք գնում նոր իրա-կանության, նոր երազանքի: Ե՛վ այսօր, և՛ երեկ հայի իղձը նույնն է եղել…

«…Երնեկ, թե այս նոր տարին, վերջ տար հայու ցավերին…», — ասել է բանաստեղծը:

Ցավին հաղթողը ուրախությունն է, այն-պես ինչպես՝ խավարին հաղթողը՝ լույսն է:

Լույսը որպես նպատակ են ընտրել Ռոստովի հայ համայնքի պարի, երգի, հայոց պատմության ու հայոց լեզվի ուսու-ցիչները: Ես այս ուսումնական տարում եմ անդամագրվել այս հրաշալի կոլեկտիվին, որտեղ յուրաքանչյուրը խիզախ մարտիկ է. հայապահպանության ճակատի քաջ դեսպան: Ուրախ ու հպարտ եմ, որ մանկավարժների իմ գերդաստանի հայրենա-նվեր ավանդույթները պիտի շարունակեմ օտար երկրում՝ վառ պահելով հայի հայ-րենիքը՝ Հայոց լեզուն:

Շատ պիտի խնդրեի մեր հայ մայրերին ավելի շահագրգիռ լինել իրենց ըն-տանիքներում՝ հայոց լեզուն կիրառելիս:

Թող այս նոր տարին խինդով ու ուրախությամբ լցնի մեր հայ մայրերի ու մանուկների սրտերը: Անցնող փոթորիկներից թող չկոտրվի ազգի ոգին, քանզի այն  ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ:

Իմ ամանորյա ամենակարևոր բարեմաղթանքը.

Իմ սիրելի հայեր, աշխարհի որ ծայրում էլ լինեք, ոչինչ պարտք չմնաք իրար, բացի Սիրուց:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 

Լուսինե ՊԵՏԱՆՅԱՆ,

Ռոստովի թիվ 19 գիմնազիայի հայերեն խմբակի ուսուցչուհի

2021 թվականը ձևափոխեց աշխարհը, փոխեց մարդկանց ծրագրերը, երազանքները, ստիպեց վերանայել ապրելա-կերպն ու աշխարհընկալումը:

Այն ձախողեց ամենակարևոր և սպասված իրադարձություններն ու խլեց ամենա-թանկը` մարդկային կյանքեր:

Հեռացող տարին մեզ սովորեցրեց ամենից առավել գնահատել խաղաղ երկինքն ու հարազատ մարդկանց ներկայությունը մեր կողքին:

Աշխարհն այնպես է ստեղծված, որ անհնար է ապրել` խուսափելով փորձու-թյուններից. դրանք անցնում են, իսկ մենք սերտում ենք դասեր, որոնք մեզ ավելի լավն են դարձնում:

2022 թվականը թող  լինի խաղաղության, առողջության, ուժի, հավատի և վերածննդի տարի:

Այլևս թույլ չտանք կյանքին, հանգա-մանքներին ու փորձություններին խլել մեզանից այն ամենը, ինչը մեզ երջանկացնում է, ոգեշնչում, ստիպում ձգտել նոր հաղթանակների ու նվաճումների:

Թող գալիք տարում մեր ուժն օգտա-գործենք միայն աշխարհն ավելի լավը դարձնելու, այլ ոչ վիշտն ու ցավը հաղթա-հարելու համար:

Սկսենք 2022-ը հավատով, որ կյանքը դեռ կարող է մեզ դրական իմաստով զարմացնել:

Թո’ղ իրականան մեր բոլոր սպասում-ներն ու երազանքները։

Ու թող Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին Հայաստանում, Ար-ցախում և Սփյուռքում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 

Այսօր էլ հայ մարդու շուրթերից հնչող բարեմաղթանքն անկեղծ է՝ հային բնորոշ սրտաբացությամբ ու անկեղծությամբ:
Ցանկանանք, որ դրանք իրականություն դառնան: Դեն նետեք հիասթափություննե-րի ու հոգսերի բեռը, անվարան սլացեք նվիրական երազանքների իրականացման ծիրով… Ու թող ճանապարհը գալիք տա-րում լինի լուսավոր, ինչպես Հարդագողը պայծառ կեսգիշերին:

Պատրաստեց՝
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *