nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Կայացավ «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի փ առատոնը)
«Աշխարհքին ու մարդկանց արևի պես նայեք…»
Հովհ. Թումանյան


Սույն թվականի մարտի 23-ից 27-ը Անապայում, թումանյանական օրերին ընդառաջ, կայացավ համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի փառատոնը: Փառատոնը կազմակերպել էին Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական մշակույթի կենտրոնը (նախագահՌուսլան Կագրամանյան) և «ՄՈւՇ» կրթության կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանը: Ժյուրիի կազմում էին Կարինե Փիլոյանը (նա-խագահ), անվանի աճպարար Հովիկ Սաքանյանը (Հովիկ Թեյլոր), դերասան, ռեժիսոր Կարեն Սաքանյանը, մանկավարժ Լիանա Պետրոսյանը, պարուսույց Տատյանա Կալինիչևան: Արվեստի տոնին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ և ռուս պատվիրակներ: Դոնի Ռոստովը ներկայացնում էին կրթության լրացուցիչ կենտ-րոնների հայերենի խմբակների սաները: «Թատերական բեմադրություն» անվանակարգում Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի աշակերտներ Արսեն Սարդարյանը, Արտյոմ և Սյուզաննա Առաքելյանները, Էմիլյա Գրագովան (ուսուցչուհի Արմինե Ղազարյան) ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթըզբաղեցնելով առաջին տեղը: «Գեղարվեստական խոսք» անվանակարգում, նույն դպրոցի աշակերտներ Լև Յուրկովը, Ալինա Պոտիևան և Վարդուհի Գալեչյանը կարդացին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը յուրօրինակ ձևով ներկայացրին Արտակ Ասլիկյանը և Թամարա Գալոյանը («Արևիկ» հայոց լեզվի խըմբակ, Դոնի Ռոսոտվի թիվ 61 դպրոց, ուսուցչուհի Արմինե Հովսեփյան): «Գեղարվեստական խոսք» անվանակարգում «Թմկաբերդի առումը» պոեմից հատված ներկայացրեց Արտյոմ Նալբանդյանը, իսկ «Շունն ու կատուն»Արտաշես Գալոյանը ստանալով մրցանակներ:


«Կիկոսի մահը» հեքիաթը ինքնատիպ բեմադրությամբ ներկայացրին Դոնի Ռոստովի թիվ 110 դպրոցի «Արևիկ» հայոց լեզվի խմբակի աշակերտուհիներ Սոֆյա Ծատուրովան, Հասմիկ և Սիրան Կուչուկյանները (ուսուցչուհիԾովինար Սարգըսյան) արժանանալով առաջին մրցանակի:
Բեմադրիչռեժիսոր Սամվել Զաքարյանի աջակցությամբ և խորհրդով թումանյանական բեմադրություններն ունեցան մեծ հաջողություն գրավելով հանդիսատեսի համակրանքը: Մի քանի օր Անապայի արվեստասեր հասարակությունը, հյուրերը, կազմակերպիչները ընկղմվել էին գրականության, երաժշության, թատերական արվեստի աշխարհում: Փառատոնի մասնակիցներն ունեցան հնարավորություն թումանյանական կյանքի դասերը կրկին սերտելու, միմյանց հետ շփվելու և նոր ընկերներ ձեռք բերելու հաշալի առիթ: Փակման գալահամերգին, որը տեղի ունեցավ «Анапа-Океан» համերգասրահում, ելույթ ունեցան փառատոնի լավագույն մասնակիցները: Ներկաներին ողջունելու էին եկել Անապայի «Վանաձոր» դհոլահարների համույթը (գեղ. ղեկավար Վրեժ Բուլղադարյան), «Արևիկ» վոկալգործիքային համույթը (գեղ. ղեկավարՆաիրա Գրիգորյան), Անապայի «Ալաշկերտ հայ օջախ» պարային համույթը (գեղ. ղեկավար Մելանյա Սարգսյան), Նովոռոսիյսկի «Արցախ» պարային համույթը (գեղ. ղեկավար Հռիփսիմե Բաբայան) և այլ անհատ կատարողներ: Այսպիսին էր Հովհաննես Թումանյանին նվիրված «ԱՐՏԱՇՈւՆՉ» փառատոնը, որը, հուսանք, կդառնա ամենամյա և իր շուրջը կհամախմբի սփյուռքահայ մանուկներին, մանկավարժներին, անհատներին: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեության համար, «ՄՈւՇ» կրթության կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանին:


Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *