nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Վերջերս համայնքին կից կիրակնօրյա դպրոցի «Արևիկ» խմբակի աշակերտներն հայագիտության ժամին ունեցան ուսու-ցողական բաց դաս-միջոցառում: Դասի թե-
ման կրում էր «Եկ խոսենք հայերեն» խո-րագիրը, որը վարում էր ուսուցչուհի Ծովի-նար Սարգսյանը:
Միջոցառումը սիրելի աշակերտների հետ ընթացավ հայերենով՝ նպաստելով ա-
շակերտների խոսքի, մտքի զարգացմանը: Խմբակի սաները ծանոթացան հայկական ժողովրդական ասացվածքներին և առած-ներին, կարդացին շուտասելուկներ, պա-
տասխանեցին տրամաբանական հարցերի, խաղացին ուսուցողական խաղեր: Միջո-ցառումն ավարտվեց տոնական սեղանի շուրջ՝ ծնողների կողմից կազմակերպած հյուրասիրությամբ:
Նման բաց դաս-միջոցառումներն երե-
խաների համար շատ հետաքրքիր ու արդ-յունավետ են և կկրեն շարունակական բնույթ:

Հայերեն
ՄԵՐ շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ,
Հայերեն:

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք , միշտ խոսենք,
Հայերեն:

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս է դարերին,
Նա անվերջ խոսում է
Հայերեն:

Ջավակիդ հայկազյան դպրոց տար,
ԵՎ գրենք Մեսրոպյան տառերով,
Եկ խոսենք մեր անուշ
Բառերով:

Մեր հանդեպ ապագա լուսեղեն,
Թող հնչի մեր լեզուն վեհորեն,
Թող այրվի մեր հեգին
Այդ հրեն:

Մեզ ցրեց մի բազուկ անօրեն.
Թե կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք, եկ խոսենք
Հայերեն:

Այս օտար աշխարհի ցրտերում
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք
Հայերեն:
Խաչիկ Դաշտենց


ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ
— Լսի’ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Նրանո’վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո’վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո’վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր…
Բա’ց շուրթերդ, խոսի՜ր, անգի’ն,
Ժիր դայլայլի՜ր, ի’մ սիրասուն,
Թող մանկանա’ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն…
Պահի’ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի’ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո’ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:
Սիլվա Կապուտիկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *