nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ես էի, որ կտակեցի իմ ազատատենչ ոգին ի´մ ժողովրդին, մկրտելով այս երկիրն ու ժողովուրդն իմ անվամբ ՀԱՅԿ, ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ… Խա-ղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես, որի արմատներն հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվումհասունանում վաղվա արևի շողից…  Թո՛ղ օրհնվի  քո երկիրը և  քո ժողովուրդը, Հայաստա´ն: Թո՛ղ գալիքներդ միայն պանծանք ու բարեկեցություն բերեն  և թո՛ղ հայը վերջապես իր հայրենիքում գտնի իր բաժին երազը, իր վաստակած հանգիստը և բարօրությունը…

Գևորգ ԷՄԻՆ

Իմ Երկի´ր Նաիրի, որքան տրտում, թախիծ ու ներում կա քո մեծ սըրտում, քո գունագեղ պատկերները վրձնեցին մեծանուն նկարիչները, իսկ գրողներն ու բանաստեղծներն իրենց ստեղծագործական ժառանգության մեջ անթեղեցին վեհ գաղափարներ, բայց միևնույն է մնում ես չբացահայտված աստվածային անհաս մի բարձունքում։ Անցյալից մենք ոգեղեն շատ գանձեր ենք ժառանգել, որոնք մեր հավաքական հանճարի դրոշմն են կրում։

Անցյալն ու ներկան միացնող անձեռակերտ կամուրջը, մեծասքանչ մշակույթը, ոսկեղենիկ աստվածային մայրենին խտացնում են անսկիզբ մեր պատմությունը, հազարամյակների պատմությունը, որոնք ընդգծում են պայքարի մեր զինանոցը, հոգու գանձարանը, դարերի հիշողությունը, ժամանակների անհողդողդ անտարբերությունը, տառապանքի անասելի ճիչն ու անդառնալի ցավը, հաղթանակի աղաղակը։ Հայաստանը յուրաքանչյուրի սիրո, քնքշանքի, կարոտի թանգարանն է, այն անկործան մի կերտվածք է, որը մեծ ու խորն է մեր հոգու չափ, որի հիմքերը թաղված են անհիշելի ժամանակների խորքում, իսկ կատարյալը միտվում է դեպի գալիքի լուսեղեն ոլորտները։ Ցավալի է, բայց հայ ազգն իր քաղաքակրթության պատմության մաքառումների ընթացքում իր հետքերն է թողել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ամենուր ձգտել է պահել իր ինքնությունը` Լեզուն, Մշակույթը, Հավատը։ Օտարության մեջ այս ամենը պահելու համար անհամար սերունդներ իրենց անգնահատելի, անխոնջ ու նվիրյալ ներդրումն են ունեցել` ամրացնելով խախտված սյուները և անքակտելի կապ ստեղծելով Սփյուռքի և Հայաստանի միջև։ Մաշտոցյան սրբազան գիրը, հարուստ մշակույթը այն հիմնասյուներն են, որ դարեր ի վեր հայ սերունդներին Հայ են պահել պատմական գաղթօջախներում։ Անկոտրում է հայի ոգին, ուր էլ լինենք, միևնույնն է մեր ազգային ինքնարժեքը և մշակույթը պահելու առհավատչյան մեր հոգու մեջ է, և յուրաքանչյուրս հայրենիքից հեռու ջերմորեն և սրբորեն պետք է պահենք մեր հիշողություններում և պատվար դարձնելով, լույս սփռելով արմատացած արժեքների վրա, հըպարտ ու քաջաբար քայլենք առաջ` կրելով հայի դրոշմված հպարտ գենը։ Հայրենիքում է միայն մեր անցյալն ու ապագան, ներկան օտար երկրում է, ուստի` իմ Մա´յր Հայաստան, ուր էլ լինենք, ուր էլ գնանք, մենք կառչած ենք մեր արմատներից, և Դու միշտ էլ լինելու ես բոլոր տարագիրներիս հետադարձ հասցեն։

Ռուզաննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նվարդ Ավետիսյան, Դոնի Ռոստովի հայկական
համայնքին կից «Մեսրոպ Մաշտոց» հայերենի
խմբակի սան
Սիլվա Հովհաննիսյան, Դոնի Ռոստովի հայկական համայնքին կից «Մեսրոպ Մաշտոց» հայերենի խմբակի սան
Հրանտ Հովհաննիսյան, Բատայսկ քաղաքի «Дружба» երիտասարդաց միության խորհրդի նախագահ

Նելլի Հովհաննիսյան, Դոնի Ռոստովի հայկական համայնքին կից «Մեսրոպ Մաշտոց» հայերենի խմբակի սան
Կամելիա Հարությունյան, Բատայսկ քաղաքի լրացուցիչ կրթության կենտրոնի «Մեսրոպ Մաշտոց» հայերենի խմբակի սան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *