150 տարի առաջ «մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բե-ղուն…»
Երկու մանուկներ ծնվեցին՝ մեկը՝ Լոռիում, մյուսը՝ հեռո՜ւ Անատոլիայի «խավար» խորքերում: Ծնվեցին, որ հետո դառնան «պատանի և երիտասարդ, և այր իմաստուն»: Նրանք եր-կու առաքյալներ էին, մեկը՝ հայ երգի, մյուսը՝ հայ խոսքի՝ հանճարեղ նահապետներ…
Կոմիտաս և Հովհաննես Թուման-յան… Նրանք ուղարկվել էին, որ աշխարհի մեծերի հետ բաժակ խփեին և նրանց հետ խոսեին հավասարի իրավունքով… Եվ խոսեցին նրանք, ու դեռ կշարունակեն խոսել շա՜տ երկար դարեր, քանզի մենք՝ անցավոր, իրենք՝ հավերժի երջանիկ ճամփորդներ են…
– Կոմիտաս «Կռունկ», – երգում է Ռոստովի օպերային թատրոնի երգչուհի Լուսինե Աղաջանյանը, – հայտարարվեց:
Հանդարտ, օրվա խորհրդին հարիր հանդիսավորությամբ միկրոֆո-նին մոտենում է գեղեցկուհի Լուսինեն:
Դահլիճը շունչը պահեց: Ապա երգը թռավ նրա շուրթերից, թրթռաց օդում անբացատրելի ելևէջներով, և որպես հին գինի՝ ներարկվեց ունկըն-դրի երակների մեջ…
Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս…
Կարոտ, կորսված Էրգիր, Եղեռն ու տարագրություն…
Այսօր դժվար է ասել, թե աշխարհում սփռված քանի հայ է արտասվել «Կռունկը» լսելիս, կամ էլ «Հայոց վիշտը» ընթերցելիս:
Այնուհետև գրական-երաժշտական երեկոն, որը կազմակերպվել էր սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրան Ավագյանի ջանքերով «Հայորդաց տան» սաների ուժերով (գեղ. ղեկավար՝ Անուշ Գրիգորյան, հաղորդավարներ՝ Լուսինե Աղաջանյան, Գեորգի Բագդիկով) շարունակվեց՝ բազ-մաթիվ հաճելի պահեր պարգևելով ներկաներին:
«Անուշի երգը» համանուն օպերայից գեղեցիկ կատարմամբ ներկայացրեց Անուշ Գրիգորյանը: Թուման-յանի քառյակները ընթերցեցին Արմանն ու Վիկտորյան: Հնչեցին հատվածներ «Պատարագից», «Կաքավիկ», «Իմ չինարի յարը», «Դլե Յաման», «Գարունա», «Անձրև եկավ» և այլ կատա-րումներ:
Ծափերով ընդունվեցին «Զվարթ-նոց» պարային համույթի ելույթները (գեղ. ղեկավար՝ Անահիտ Չուխաջյան) և այլ կատարումներ:
Ավարտվում է 2019-ը՝ Կոմիտաս-Թումանյանական տարին: Ինչպես մեզ հուշում է համացանցը, մոլորակի հայաշատ բոլոր համայնքներում յուրովի նշվել է այս պանծալի հոբելյանը: Ավարտվում է տարին, սակայն
ժամանակը Կոմիտասի և Թումանյա-
նի համար չէ, և ուրեմն.
– Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարը՝ Կարինե ԲԱԼԱՅԱՆԻ