Հայը որտեղ բնակություն է հաստատել, առաջինը դպրոց ու եկեղեցի է կառուցել: Սա նշանակում է, որ մեր ինքնության հիմնական գրավականները լեզուն ու հավատն են: Ղրիմից Ռոստովի մարզ տեղահանված հայերն էլ կառուցեցին իրենց եկեղեցիները: Դրանք են՝ Մեծ Սալայի Սուրբ Աստվածածինը, Չալթրի Սուրբ Համբարձումը և այլն: Մեր այսօրվա զրուցակիցն է Նովոչերկասկի Հայ առաքելական եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Անանիա Բաբայանը:
— Օրհնեցե՛ք, Տեր Հայր: Նախ՝ ձեզ մաղթում ենք բարի գալուստ, ուրախ ենք ձեր վերադարձի համար: Մի փոքր պատ-մեք ձեր կյանքի և գործունեության մա-սին: Ինչպե՞ս սկսվեց…
— Ես իմ ծառայությունը սկսել եմ 1990 թ-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղե-ցում. այն ժամանակ 14 տարեկան էի: 1992 թ-ին մեկնել եմ Երուսաղեմ՝ այնտեղի Հայոց Պատրիարքարանի վարժարանում և ընծայարանում ուսում ստանալու: Վերադարձել եմ 96 թ-ին և ընդունվել Երևանի պետական համալսարանի Աստվա-ծաբանության ֆակուլտետ ու շարունակել եմ ծառայությունս Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցում, հետո՝ Կո-տայքի թեմում, Հրազդան քաղաքում, Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Սարկավագական ձեռնադրությունս ստա-ցել եմ 98 թ-ին: 2000 թ-ին զորակոչվել եմ հայկական բանակ՝ որպես հոգևոր սպասավոր ծառայել եմ Քարվաճառի շրջանում: 2002 թ-ից ծառայել եմ զինվորական հոսպիտալում և համատեղել եմ ուսումս Աստվածաբանության ֆակուլտետի մագիստ-րատուրայում: 2004-ին մագիստրոսական աշխատանքը պաշտպանելուց հետո՝ ներկայացրած դիմումիս համաձայն՝ Էջմիածնում ձեռնադրության համար տվել եմ քահանայական քննություններ և նույն թվականի հոկտեմբերի 10-ին ձեռնադրվել եմ քահանա: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի տնօրինությամբ նշանակվել եմ Ռոստովի մարզի Մեծ Սալա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: 2004 թ-ի դեկտեմբերի 5-ին առաջին անգամ մտել եմ Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղե-ցին: 2008 թ-ին ավարտել ենք եկեղեցու վերանորոգումը ու Ամենայն Հայոց Հայրապետը կատարել է եկեղեցու վերաբացումը և օծումը:
2017 թ-ին նշանակվել եմ Ղրիմի Եվպատորիա քաղաքի 200-ամյա Սուրբ Նիկո-ղայոս եկեղեցու հոգևոր հովիվ: Ինչպես Մեծ Սալայում, այնպես էլ Եվպատորիա-յում կային իրավական խնդիրներ, որոնք հնարավորինս փորձել եմ կարգավորել և վերանորոգել եկեղեցիները, ինչը, կարծում եմ, ստացվել է:
2020 թ. համավարակի պայմաններում, քանի որ Սուրբ Նիկողայոս եկեղեցին գտնվում էր ծերանոցի բակում, տարածքը համարվեց կարանտինային գոտի և եկեղեցին, ցավոք, հայտնվեց փակման եզրին, որից հետո դիմեցի Առաջնորդ Սրբա-զանին և իր օրհնությամբ վերադարձա Ռոստովի մարզ, քաղաք Նովոչերկասկ՝ սպասարկելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Շախտի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Ներկայումս ծառայում եմ այս եկեղեցիներում:
Նովոչերկասկ քաղաքում նույնպես կան իրավական խնդիրներ թե՛ տարածքի, թե՛ շենքի հետ կապված: Աշխատանքների ծավալը շատ մեծ է, որովհետև եկեղեցին կառուցված է, գմբեթը դրված, խաչը դըրված, պատուհանները կան, բայց ներ-քին աշխատանքներն ավարտված չեն, հետևաբար, առիթից օգտվելով, ուզում եմ իմ խնդրանքը, կոչը անել մեր հավատավոր հայրենակիցներին՝ իրենց հնարավոր աջակցությունը ցուցաբերելու, որպեսզի եկեղեցին լիարժեք կարողանա իր ծառա-յությունը մատուցել մեր ազգին: Բայց, ինչպես միշտ, թե՛ Սալայի, թե՛ Եվպատո-րիայի, հիմա արդեն այս երկու քաղաքների եկեղեցիներում, ես միշտ էլ անկեղծորեն ասում եմ, որ մենք ո՛չ միայն քարեղեն տաճար ենք կառուցում և պիտի կա-ռուցենք, այլ այդ տաճարը պիտի լինի մեր հավատավոր մարդկանց, մեր հա-վատացյալ ժողովրդի եկեղեցի լինելու, այսինքն հավաքական լինելու, միասնական լինելու, մեկ աստվածապաշտական գործունեության համար, որպեսզի սրբավայ-րեր դառնան և մենք ունենանք տեղ՝ հոգով ու ճշմարտությամբ Աստծուն պաշտելու:
Այսինքն, մեր գերխնդիրը ո՛չ միայն քարեղեն շենքեր կառուցելն է, այլ՝ ունե-նալու այդ հոգևոր արժանավոր մեր հա-վատացյալ, բարեպաշտ զավակների հավաքը, ձևավորելու կենդանի այդ եկեղեցին, որը հոգևոր ծառայողներիս հիմնական առաքելությունն ու խնդիրն է: Դրա համար Աստված զորավիգ լինի մեզ, մեր ժո-ղովրդին, որպեսզի կարողանանք միասին մեր ծառայությունը մատուցել:
— Տեր Հայր, երկիրը ծանր պատերազմ է տարել, ծանր պարտություն… Մարդիկ գտնվում են հոգեկան և ֆիզիկական, եր-բեմն՝ անհուսալի վիճակներում: Ո՞րն է եկեղեցու դերը կրկին հոգու ամրություն, հույս ու վաղվա օրվա հանդեպ հավատ ներշնչելու գործում:
— Իմ կարծիքով, մենք հոգևոր պա-տերազմի մեջ ենք: Ցանկացած պատերազմ, նախքան վերածվելու կողմերից մեկի ֆիզիկական ոչնչացման, հաղթանակի կամ պարտության, ունի հոգևոր իրականութ-յուն:
Եվ, ցավոք, պիտի արձանագրենք մի ճշմարտություն, որ մենք, որպես աշխար հի հնագույն ազգերից մեկը, այսօր բավականին թույլ հոգևոր վիճակի մեջ ենք, որովհետև հոգևոր ամրությունը, որը հիմնված է սուրբ հավատքի վրա, Նոր Կտակի վրա, որը տրվել է Աստծուց մեզ և մենք այդ Նոր Կտակի ժառանգորդներն ենք, մեր անտեղյակությունը Կտակից և Կտակի խոսքերը կյանք դարձնելուց վեր ենք ածվել անվանումով ժառանգորդների, բայց իրականում կռապաշտության մեջ ենք: Կռապաշտությունը, այսինքն կուռքի պաշտամունքը տանում է իր զոհերին: Դրա դրսեվորումները տարբեր են լինում: Մեր իրականության մեջ մենք ականատես և ներկա ենք մի իրավիճակի, որտեղ բացակայում է բացարձակ անձնազոհությունը, որը օրինակն է Քրիստոսի, Սերը, որը անսահման է և անփոխարինելի ուժն այս երկրի վրա: Մենք տեսնում ենք, որ այսօր աստվածային այդ ծնողական, եղբայրական, ընտանեկան սիրո ջերմությունը պակասում է, իսկ Աստծո խոսքն ասում է, թե որտեղ պակասում է Սերը, այնտեղ բազմանում է անօրե-նությունը, և մի անօրենության ծառան, մյուս այլ տեսակի անօրենության ծառային մեղադրելով, ոչնչի չենք հասնելու: Աշխա-տանքը և լուծումը, կարծում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ է և Աստծո առաջ մեր հաշվետվության, մտածելակերպի մեջ: Հավատքը նրա համար չէ, որ մարդն արդարանա, հավատքը նրա համար է, որ մարդն արդարության գործերն անի, ճըշմարտության, մաքրության ու սրբության ճանապարհը բռնի: Այո՛, որի համար և՛ կարող է հալածվել, և՛ տքնել, և՛ երկար տարիներ աշխատանք տանել, բայց դա է միակ ուղին, որովհետև չենք կարող աչք-ներս փակ ճանապարհ գտնել, չենք կարող իրար ատելով՝ ճանապարհ զիջել, իրար չսիրելով՝ հաղթանակ ունենալ: Սրանք և՛ հոգևոր ցավ են, հիվանդության նշաններ են, որն անդրադառնում է այսօր ֆի-զիկական կորուստների և ֆիզիկական անկայուն առողջությամբ, որը տեսնում ենք բոլորի մեջ և բոլորս կարիքն ունենք ապաքինման, վերանորոգման, իսկ ճանապարհը մեկն է, դարձի գալ, լինել Աստծո որդիներ, Աստծո զավակներ, Աստծո ժողովուրդ, ազգընտիր, որին թող առաջնորդի մեր Տերը, որ վերադառնանք և յուրաքանչյուրս մեր բաժնով, մեր ծառայության, մեր մասնագիտական ասպա-րեզում մեզ դարձնենք կատարյալ, և այդ դեպքում նոր կունենանք առողջ, ստեղծա-գործ հասարակություն: Ելքն այդպիսին է:
— Տեր Հայր, խնդրում ենք անդրադառնալ նաև առաջիկա ձեր ծրագրերին ու անելիքներին: Որոնք են ամենակարևոր հիմնաքայլերը՝ վերակազմակերպելու հավատավոր համայնքները:
— Շնորհակալ եմ, որ առիթ ունենք զրուցել մեր անելիքների մասին:
Առաջինը, որ շատ կարևոր եմ համա-րում, մեծածավալ աշխատանք ունենք կատարելու մեր ժողովրդի հետ՝ որպես հոգեվորականներ: Այն անջրպետը, որը ձևավորվել է մեր ժողովրդի և եկեղեցականնե-րիս միջև, պետք է հնարավորինս արագ այդ բացը լրացնենք:
Այսօրվա մեր իրականության մեջ մեր ժողովուրդը մեծ սիրով ու ուրախությամբ է սպասում իր հոգևորականին թե՛ իր տանը, թե՛ եկեղեցում: Մարդիկ հոգևորա-կանին տեսնելու ու զրուցելու քաղցն ու ծարավն ունեն: Ես մաղթում եմ, որ բոլորս կարողանանք մեր հոգևոր սնուն-դը ապահովել և դրա համար թե՛ հոգե-վորականը պետք է պատրաստ լինի և պատրաստակամ լինի մեր ժողովուրդը, որ անվրդով և անկաշկանդ հարաբերություն ստեղծի հոգևորականների հետ՝ գտնելու իր համար անհրաժեշտ պատասխանները և ստանալու հոգևոր սնունդը՝ Աստծո խոսքը, մեր սուրբ հայրապետների և հայրերի խրատներն ու իմաստություննե-րը: Շփվելով այդ հսկայական ժառան-գություն հետ՝ այսօր մենք պետք է գիտակցաբար տեր կանգնենք այդ ամենին, իմաստնանանք և շարունակենք ապրել:
Երկրորդն այն է, որ մեր աստվածապաշ-տության տները՝ մեր եկեղեցիները, դառնան մեզ համար այն հոգևոր և ինչու չէ ազգային հավաքատեղիները, որտեղ մենք մեր միասնությունը, ուժը կարող ենք զգալ, մեր հնարավորությունները կարող ենք գնահատել ճիշտ, և ինչ-որ գործողու-թյուններ կատարել ավելի կազմակերպ-ված, խելացի ու խորիմաստ:
Կարծում եմ, որ եկեղեցաշինությունը, դա հավատացյալ մարդկանց հոգու կանչը պետք է լինի, և նորից իմ դիմումխնդրանքն է մեր սիրելի բարեպաշտ ժողովրդին՝ իրենց ակտիվ մասնակցությունը բերելու եկեղեցաշինության կյանքին, որպեսզի օր առաջ ունենանք պատրաստ, կազմա-կերպված և գեղեցիկ եկեղեցիներ, որտեղ ամեն բան պատշաճ մակարդակով, որակով կարողանանք մատուցել և մեր ծառայությունը անցկացնել՝ սպասարկելով մեր ժողովրդի հոգևոր կարիքները, կրթադաստիարակչական, մշակութային, լուսավորչական աշխատանքները: Չմոռանանք, որ առանց հոգու, մտքի, սրտի մաքրության չի կարող լինել ոչ մի հաջողություն: Մաքրենք մեր մտքերը, սրտերը, նպատակները և օր առաջ լծվենք ազգաշեն, հայրենանվեր և աստվածապաշտական գործին: Կառուցենք մեր Տիրոջ տունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծո տունը և միասնությամբ կատարենք մեր սուրբ պարտա-կանությունն այսօր՝ չթողնելով այն վաղվան:
Հավատացեք, տարիների իմ ծառա-յությունը բերում է մի համոզման. երանի այն մարդկանց, ովքեր ինչ որ կանեն, կամ անում են, անեն սրտանց, երախտիքով, Աստծուն ծառայելու նպատակով: Իրենց երկրային ճամփորդության մեջ կատարեն այնպիսի աշխատանք, որ հավերժ հիշվի նրանց կատարած սուրբ գործերը: Բոլորս արժանի լինենք, որ մեր անունը գրվի Կյանքի գրքի մեջ՝ որպես բարեպաշտներ և ժառանգորդներ երկնային արքայության, որին արժանացնի մեր Տերը իր ողոր-մությամբ և շնորհով: Փառք Սուրբ Երրոր-դությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն:
— Շնորհակալություն:
Հարցազրույցը՝ Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԻ