Եվս մի քանի օր, և երկրագունդն այս տարվա վերջին պտույտը կկատարի իր առանցքի շուրջ… Նոր տարի՝ նոր հույսեր, նպատակներ, նվիրական երազանքներ, խինդ ու հրճվանք: Ինչու չէ, նաև անցնող ժամանակի ափսոսանք, դրանից ծնված տրտմություն, հիասթափություն ու… նոր սպասում:
Ամանորը հայ ժողովրդի համար եղել ու մնում է ամենաժողովրդական, ամենասիրելի, սպասված և մեծ շուքով նշվող տոնը: Հայի օջախում բարձրացվող կենաց գավաթներով բարեմաղթանքները միշտ հնչել ու հնչում են շռայլությամբ, առանց ձևականությունների:
Իսկ ինչպե՞ս են հնչում մերօրյա բարեմաղթանքները: Ի՞նչ են կամենում միմյանց, Հայաստանին, հայ ժողովրդին ու աշխարհին մեր համայնքի ներկայացուցիչները: Ի՞նչ են սպասում գալիքից:
Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,
բանաստեղծուհի
Հայրենիքում և սփյուռքում ապրող սի-րելի հայրենակիցներ,
Մոտենում է Նոր տարին, և մեր սրտերը նորից բաբախում են լավի, բարու, գեղեցիկի սպասումով: Ամենամեծ սպասումը դա խաղաղության սպասումն է, հույսը, որ այս տարում ամեն բան լավ է լինելու. Հայը վերագտնելու է իր կորցրած հավատն ու միասնությունը, և՛ սփյուռքը, և՛ հայրենիքը ձեռք ձեռքի կառուցելու են փոթորիկների միջով անցնող մեր տապան-Հայաստանը:
Այս օրերին ես Հայաստանում եմ: Հրա-տարակել եմ իմ 9-րդ ժողովածուն և այն վերնագրել եմ՝ «Լույս կլինի»:
Սիրելի հայրենակից,
Թող իրոք լույս լինի մեր երկրի համար, համայն մարդկության համար, թող չարը գնա անցնող տարվա հետ, թող իսպառ լռեն զենքերը և մեր բուժաշխատողները գնան վաստակած հանգստի: Թող հայ զինվորը սահմանին կանգնի անսասան, վստահ ու համարձակ, թող հայ գիտնականը նոր ուղեծիր գծի իր ազգի համար, թող հայ մար-զիկը մեր եռագույնը ծածանի աշխարհի բազում հարթակներում, թող բոլոր հայ օջախներում նորածնի ճիչ լսվի: Թող հայ լեզուն, հայ եկեղեցին ու հայ ընտանիքը մշտապես լինեն մեր սիրո և հոգածության տաճարը: Թող չլինի համաճարակ և պա-տերազմ: Թող լինի լույս:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
***
Ոչ թե ձյան ու ցրտի միջից,
Այլ տաք սրտից, մոր տաք սրտից,
թող սկսվի Նոր տարին,
Որ ողջ տարի
սերը դառնա խաղալիք,
Գունեղ, փայլուն, հավատարիմ
Չկոտրվի, չփշրվի ու հայացքդ փայփայի:
Մոր սրտից է թռչում նաև աղավնին
Աղավնաթև խաղաղություն նվեր իջնի աշխարհին:
Մոր աչքերից, մոր հայացքից թող սկսվի Նոր տարին
Բարությունը ձյունի նման թող սփռվի աշխարհում…
Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աիդա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,
գրադարանավար
Իմ սիրելի հայ ժողովուրդ,
Ավարտվեց 2021 թվականը, թվական, որտեղ կորցրեցինք և գտանք մերօրյա հերոսներին, որոնց հավերժ հիշելու ենք երախտագիտության խորը զգացումով: Դըժվարություններով և փորձություններով ան
ցած 2021 թվականից քաղած դասերը, արձանագրած ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան մեզ բոլորիս:
Մաղթում եմ, որ 2022 թվականը լինի խաղաղության տարի: Հայաստանի սահմանին թող իսպառ բացակայեն կրակոցները, 2022 թվականին միայն տոնական հրավառություններ լինեն, բոլորի ընտանիքներում միայն խինդ ու ծիծաղ լինի: Աշխարհասփյուռ հայությանը համբերու-թյուն, մեր զինվորներին անփորձանք ծա-ռայություն և բարի վերադարձ եմ մաղթում:
Մեր երկիրը փոքր է, բայց հզոր է, մենք քիչ ենք քանակով, բայց համախմբված ենք, հոգով ու կամքով՝ ուժեղ:
Աշխարհի որ ծայրում էլ գտնվենք, եկեք չմոռանանք, որ մենք Հայ ենք:
…Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Ռոստովի թիվ 110 դպրոցի հայերեն խմբակի ուսուցչուհի
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։
Ուզում եմ՝ հավատով լցվենք, գնահա-տենք ու գոհանանք մեր ունեցածով։ Ավելի շատ հնարավորություն ունենանք արարելու, ստեղծագործելու, աշխատելու և ստեղծելու նոր հարթակներ համաշխարային պատմության էջերում։
Թող մեր Հայաստան աշխարհում թևածի խաղաղությունը, սերն ու կարոտը մի-ախառնված՝ հյուրընկալվեն բոլոր տնե-րում։
Մեր զոհված տղաների շիրիմներին լույս իջնի, ու այդ լույսը միասնության ու պայքարի հզոր ուժ դառնա։
Տարին թող հաղթանակի՛ ու արդարու-թյա՛ն տարի լինի։
Լիլիթ ԹԵՎՈՍՅԱՆ,
Ռոստովի թիվ 83 դպրոցի հայերեն խմբակի ուսուցչուհի
Այս Նոր տարին էլ է շատ սպասված, ցանկալի և խոստումնալից…
Մենք ընդառաջ ենք գնում նոր իրա-կանության, նոր երազանքի: Ե՛վ այսօր, և՛ երեկ հայի իղձը նույնն է եղել…
«…Երնեկ, թե այս նոր տարին, վերջ տար հայու ցավերին…», — ասել է բանաստեղծը:
Ցավին հաղթողը ուրախությունն է, այն-պես ինչպես՝ խավարին հաղթողը՝ լույսն է:
Լույսը որպես նպատակ են ընտրել Ռոստովի հայ համայնքի պարի, երգի, հայոց պատմության ու հայոց լեզվի ուսու-ցիչները: Ես այս ուսումնական տարում եմ անդամագրվել այս հրաշալի կոլեկտիվին, որտեղ յուրաքանչյուրը խիզախ մարտիկ է. հայապահպանության ճակատի քաջ դեսպան: Ուրախ ու հպարտ եմ, որ մանկավարժների իմ գերդաստանի հայրենա-նվեր ավանդույթները պիտի շարունակեմ օտար երկրում՝ վառ պահելով հայի հայ-րենիքը՝ Հայոց լեզուն:
Շատ պիտի խնդրեի մեր հայ մայրերին ավելի շահագրգիռ լինել իրենց ըն-տանիքներում՝ հայոց լեզուն կիրառելիս:
Թող այս նոր տարին խինդով ու ուրախությամբ լցնի մեր հայ մայրերի ու մանուկների սրտերը: Անցնող փոթորիկներից թող չկոտրվի ազգի ոգին, քանզի այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ:
Իմ ամանորյա ամենակարևոր բարեմաղթանքը.
Իմ սիրելի հայեր, աշխարհի որ ծայրում էլ լինեք, ոչինչ պարտք չմնաք իրար, բացի Սիրուց:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Ռոստովի թիվ 19 գիմնազիայի հայերեն խմբակի ուսուցչուհի
2021 թվականը ձևափոխեց աշխարհը, փոխեց մարդկանց ծրագրերը, երազանքները, ստիպեց վերանայել ապրելա-կերպն ու աշխարհընկալումը:
Այն ձախողեց ամենակարևոր և սպասված իրադարձություններն ու խլեց ամենա-թանկը` մարդկային կյանքեր:
Հեռացող տարին մեզ սովորեցրեց ամենից առավել գնահատել խաղաղ երկինքն ու հարազատ մարդկանց ներկայությունը մեր կողքին:
Աշխարհն այնպես է ստեղծված, որ անհնար է ապրել` խուսափելով փորձու-թյուններից. դրանք անցնում են, իսկ մենք սերտում ենք դասեր, որոնք մեզ ավելի լավն են դարձնում:
2022 թվականը թող լինի խաղաղության, առողջության, ուժի, հավատի և վերածննդի տարի:
Այլևս թույլ չտանք կյանքին, հանգա-մանքներին ու փորձություններին խլել մեզանից այն ամենը, ինչը մեզ երջանկացնում է, ոգեշնչում, ստիպում ձգտել նոր հաղթանակների ու նվաճումների:
Թող գալիք տարում մեր ուժն օգտա-գործենք միայն աշխարհն ավելի լավը դարձնելու, այլ ոչ վիշտն ու ցավը հաղթա-հարելու համար:
Սկսենք 2022-ը հավատով, որ կյանքը դեռ կարող է մեզ դրական իմաստով զարմացնել:
Թո’ղ իրականան մեր բոլոր սպասում-ներն ու երազանքները։
Ու թող Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին Հայաստանում, Ար-ցախում և Սփյուռքում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Այսօր էլ հայ մարդու շուրթերից հնչող բարեմաղթանքն անկեղծ է՝ հային բնորոշ սրտաբացությամբ ու անկեղծությամբ:
Ցանկանանք, որ դրանք իրականություն դառնան: Դեն նետեք հիասթափություննե-րի ու հոգսերի բեռը, անվարան սլացեք նվիրական երազանքների իրականացման ծիրով… Ու թող ճանապարհը գալիք տա-րում լինի լուսավոր, ինչպես Հարդագողը պայծառ կեսգիշերին:
Պատրաստեց՝
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ