Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
Ուր կը մտնէ ամէն հայ իբրեւ տանտէր հարազատ,
Կ՛ըստանայ սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն
Եւ բորեանէն ու բուքէն հոն կը մնայ միշտ ազատ։
Մուշեղ Իշխան
Լեզու, Մաշտոցյան սրբազան գիր, Մշակույթ. ահա այն հիմնասյուները, որ դարեր ի վեր հայ սերունդներին Հայ են պահել մեր պատմական գաղթօջախներում: Եվ երբ Հայոց ցեղասպանությունից հետո արևմտահայերի սերունդները սփռվեցին աշխարհով մեկ և ձևավորվեց Սփյուռքը՝ որպես պատմական իրողություն, բանաստեղծ, մանկավարժ Մուշեղ Իշխանի այս բանաստեղծության գաղափարը դարձավ կյանքի բանաձև:
Հայ գաղթօջախների պատմության էջերում իր ուրույն տեղն ունի Դոնի հայերի թողած մշակութային հետքը և այն դերը, որ 300 տարիների ընթացքում ունեցել է հայ մանուկին իր ազգային ակունքներին կառչած պահելու համար:
Այստեղ գործել են դպրոցներ, եկեղեցիներ… Այսօր էլ կան նվիրյալներ, ովքեր պահումպահպանում են հայ մշակույթը, հայ դպրոցը՝ ստեղծելով մի փոքրիկ Հայաստան:
Եվ մի նվիրյալ հայ ուսուցչուհի՝ Ռուզաննա Կարապետյանը, որը 10 տարի առաջ է հաստատվել Դոնի Ռոստովի հայկական համայնքում, արդեն մոտ յոթ տարի` հետամուտ Սիլվա Կապուտիկյանի պատգամին, օտար ափերում ապրող հայ մանուկներին է փոխանցում մեր «հայոց լեզուն հազարագանձ»: Նա հասցրել է 150-ից ավելի աշակերտների ուսուցանել մայրենի լեզուն:
Նրա մասին արդեն գիտեն շատերը: Դոնում բնակվող ռուսներ և մեր մյուս ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, ցանկանալով սովորել աշխարհի հնագույն ժողովորուրդներից մեկի լեզուն՝ հայերենը, հաճախել են Ռուզաննա Կարապետյանի դասարանը: Նա իր գործունեությամբ կարողացել է հայ երեխաների մեջ վառ պահել սերն առ Հայաստան… որ մի օր վերադառնան Հայրենիք և կառուցեն բարեկամության նոր կամուրջներ հայ և ռուս ժողովուրդների միջև:
Օրերս շարադրությունների մրցույթ էր՝ «Երազի իմ երկիր Հայաստան» խորագրով… Մասնակցեցին Բատայսկ քաղաքի լրացուցիչ կենտրոնի հայկական խմբակի, «Հայորդյաց տուն» հոգևորմշակութային կենտրոնի, 14 գիմնազիայի սաները… Թերևս չկա ոչ մի նվիրական բան, քան օտարության մեջ մեծացող հայ փոքրիկների գրած այս շարադրություններն են, որոնց մեջ այնքան սրտի թրթիռ կա, այնքան սեր Հայաստանի՝ հոգու ծննդավայրհայրենիքի նկատմամբ… Շատերը Հայաստանում չեն եղել, բայց այս շարադրություններում նրանք ներկա են հայրենիքում՝ իրենց երազի թևերով… Շատերը գուցե վաղը դառնան արվեստագետներ, գիտության ոլորտի մարդիկ և իրենց աշխատությունները գրեն ա՛յս երկրի պետական լեզվով՝ ռուսերեն… Բայց իրենց մանկական հոգուց ծնված այս հայերեն շարադրությունները, վստահ ենք, լինելու են մի թանկ մասունք բոլորիս համար:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Ավետիսյան Նվարդ
(21 տարեկան, «Հայորդյաց տուն» հոգևոր-մշակութային կենտրոն)
Այվազյան Անյա
(13 տարեկան, «Հայորդյաց տուն» հոգևոր-մշակութային կենտրոն)
Հովհաննիսյան Մելինե
(16 տարեկան, «Հայորդյաց տուն» հոգևոր-մշակութային կենտրոն)
Վարդանյան Մարիա
(11 տարեկան, «Հայորդյաց տուն» հոգևոր-մշակութային կենտրոն)
Նազարյան Հովհաննես
(11 տարեկան, «Հայորդյաց տուն» հոգևոր-մշակութային կենտրոն)
Հակոբյան Մարիա
(15 տարեկան, թիվ 14 գիմնազիա)
Հակոբյան Միլենա
(13 տարեկան, թիվ 14 գիմնազիա)
Մուրադյան Արտյոմ
(12 տարեկան, ք. Բատայսկ)
Քոչարյան Լիանա
(12 տարեկան, ք. Բատայսկ)
Էդիլյան Ագապի
(13 տարեկան, ք. Բատայսկ)