nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Մեր հատուկ թղթակից Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եղել է սահմանում)
Ոլորապտույտ ճանապարհը, կար-ծես, երկինք է տանում – Սարն ի վեր, – ինչպես կասեր մեծն Թումանյանը: Գնում ենք, որ հասնենք ԽԱՉԻԿ (ՀՀ հարավ-արևմտյան սահման, հեռաորությունը մարզկենտրոնից՝ 47 կմ, մայրաքաղաքից՝ 127 կմ: Ծովի մակարդակից բարձր է 1850-2773 մ, բնակ-չության թիվը՝ 1000-ից մի փոքր ավել): Խաչիկը երեք կողմից շրջապատ-ված է թուրքերով, բայց խաչիկցին ասում է՝ այդ մենք ենք երեք կողմից հըսկում իրենց և այն էլ՝ վերևից… Նույնիսկ Մասիսներով՝ Խաչիկը վերևից է հիանում՝ որպես կապույտ օվկիանում լողացող զույգ առագաստներ, որոնք չեն լքում հորիզոնը՝ ով գիտի քանի՜ հա-վիտենություն:
…Թե խաչիկցին քանի հազարամյակ է ապրում այս բարձունքում, դժվար է ասել, միայն այն է ստույգ, որ այստեղ է գտնվում 5-րդ դարի հրաշալի կոթող Քարկոփ (Խոտակերաց) վանքը: Հսկա գմբեթը վաղուց խոնարհվել է, շրջակայքում հաշվվում են մոտ 30 սենյակկացարանների կիսափլատակներ: Դպրատո՞ւն է եղել, հյուրատո՞ւն, թե գյուղատե՞ղ… փաստը մեկն է – արա-րիչ ու ստեղծագործ մարդն այստեղ ապրել է շա՜տ վաղուց…
Շարունակում ենք հաղթահարել ոլորապտույտ ճանապարհը…
Սպասի՛ր, մի պահ կանգնիր այս բարձունքում (դիտարան ենք ասում): Հեռվում Արարատն է, ներքևում՝ մեր ցավերի վկա Մայր Արաքսը, Արարատյան դաշտը, Շարուրի հարթա-վայրը. ապա՝ հակառակորդի դիրքերն ու բնակավայրերը…
Մեզնից քիչ այն կողմ մեր դիրքա-պահներն են… Նրանց ներկայությունից գոտեպնդված՝ առաջ ենք շարժվում:
Վերջին ոլորանից դուրս ենք գա-լիս և գյուղը՝ զարմանալի Մենակի ու սահմանին խաչված ԽԱՉԱԿԻՐ ԱՍՊԵՏԻ նման դիմավորում է մեզ:
Դու՝ անծանոթ, հեռու ֆրանսիա-ներից եկած պարոն, գուցե տագնապում ես այս մարդկանց փոխարեն, ովքեր մեծ աշխարհի իրենց անկյունում ապրում են խաղաղ առօրյայով՝ զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, ունեն դպրոց, կուլտուրայի տուն, գյուղապետարան, բուժկետ, սննդի օբյեկտներ, զոհվածների հու-շարձան և վերջապես գյուղամիջյան սուրբ Աստվածածին եկեղեցի… Եկեղեցու պատմությունը շատ նման է սովետի օրոք բնամթերքի պահեստ դարձած շատ եկեղեցիների ճակատագրին: Այն նոր կյանք ու շնչառութ-յուն ստացավ վերջին տարիներին, երբ գյուղի երիտասարդ քահանան վճռեց ճշմարտապես ծառայել Աստծուն, և լինել «Լույս՝ խավարում, ջուր՝ անապա-տում», լինել Բարի հովիվ, ով Սի-րո, Հույսի և Հավատի սերմեր է ցանում ամեն օր՝ վստահ, որ մի օր բերքահավաք է լինելու առատապես…
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԹԵՎՈՍ-ՅԱՆԸ նաև գնդերեց քահանա է, զինվորի ընկերն ու բարեկամը, խորհրդատուն և ուսուցիչը: Նրա նախաձեռնու-թյամբ՝ 100 տարվա ընդմիջումից հետո՝ 2020 թ. օգոստոսի 14-ին՝ սուրբ Աստվածամոր հայտնության օրը (Խաղող-օրհնեք), պատարագ մատուցվեց Քարկոփում: Այդ օրը Խաչիկի լինելիության վկայականի՝ Խոտակերաց վանքի կանչով ու հրավերով դեպի 5-րդ դարի տաճար էին շտապում գյուղացիներ, աշխարհասփյուռ խա-չիկցիներ, լրագրողներ, նկարիչներ, օպերայի և կինոյի աստղեր: Տոն էր՝ գաթայի, խաղողի, ինքնաճանաչման, համաժողովրդական, համախաչիկ-յան…
…Տոն էր նաև այն ոչ հեռավոր օրերին, երբ գյուղի մասին կինո էր նկա-րահանվում: Ոչ-ոք չէր զարմանում, որ երկու ամիս շարունակ գյուղում հանդիպում էր ֆրանսահայ հայտ-նի դերասան և ռեժիսոր Սերժ Ավե-տիքյանին, դերասաններ Արսինե Խանջյանին, Միքայել Պողոսյանին, Միքայել Դովլաթյանին, նաև ֆրան-սիացի շատ այլ արտիստների:
– Գնացի՜նք Վահանենց տուն (դա նկարահանման հրապարակն էր), –հնչում էր Ավետիքյանի հրահանգը:
Մասնակից ու դերակատար էր ամբողջ գյուղը:
…Հետո կգնան ֆրանսիացիներն իրենց փարիզները և նամակ կգրեն Վահան Սարգսյանին. «Եղբա՛յր, մենք խաչիկցիներից ապրել ու պայքարել սովորեցինք, la merci…»
***
Գյուղի ս. Աստվածածին եկեղեցում զրուցում ենք արժանապատիվ քահանա Տեր Հովհաննես Մաթևոսյանի հետ.
– Հարգարժան Տեր Հովհաննես Մաթևոսյան,
Այս ամենը, օրերի և ամիսների տարբերությամբ բաժանվեց՝ պատե-րազմից առաջ, և՝ պատերազմից հետո…
Աշխարհն, այո, շուռ եկավ: Այստեղ էր, որ ուժ էր պետք դաժան պարտու-թյունից հետո՝ խոսքեր ու քայլեր գըտ-
նել մարդկանց կրկին կյանք վերա-դարձնելու: 44 օր տևած պատերազմից քիչ անց արդյոք դժվա՞ր չէր այցելել Դադիվանք և մասնակցել սուրբ Պա-տարագին.
– Ես դա արել եմ մեծ սիրով ու պատասխանատվությամբ, դա օրվա հրա-մայականն էր: Պատերազմը մենք, ցա-վոք, նմանեցրել էինք ֆուտբոլային խա-ղի, որ սկիզբ ու վերջ ունի։ Մեր ազգի պատերազմը Տիգրան Մեծից հետո էլ միշտ շարունակվել է և հիմա էլ չի ավարտվել։ Եթե մեր պատկերացումների մեջ այն խաղի նման է, ապա մի՛ տխրեք, դեռ ընդամենը «առաջին խաղակեսն է ավարտվել» ու մի քիչ մշուշ կա։ Մշուշը երբեք միանգամից չի ցրվում, մի քիչ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ չի խանգարի, Ստեփանակերտը շենացնելը չի խանգարի, մեր վիրավորների և մարտի-րոսների ընտանիքների բոլոր տեսակի վերքերը ամոքելը չի խանգարի, հավա-տը չկորցնելը` կհուսավառի, ժպտալն ու ամուր գրկելը՝ կօգնի «ընկածին»։
Եթե պարտվել ենք, ապա մեր եսին, մեր սխալ սովորույթներին, մեր-ձավորին, հայրենակցին մեր անձի պես չսիրելուն։
Հեշտ է հաղթողի կողքին կանգնելը, հեշտ է ուժեղի կողքին կանգնելը։ Իսկ մեր հայրերը պատվիրել են, որ մեր «հիվանդ գառին» ուրիշի «առողջ գայլի» հետ չփոխենք։ Մի քիչ որ համբերենք, շատ բան Աստված կբացի մեզ համար։ Չարյաց փոքրագույնով Աստված փրկեց ու ապրեցրեց։ Դժվարությունները մեզ պնդացնում են ոչ միայն ռազմի դաշտում։
– Ի՞նչ կասեք, ինչպե՞ս ենք ապրելու առանց նրանց՝ առանց մեր «կորած» սրբավայրերի: «Կորած» սրբավայրերի մասին.
Ինձ համար սրբավայր է հանուն պատկանելության նահատակվածի շիրիմը, իր մոր որովայնը, իր զավակի միտքը, սիրտն ու հոգին ու հիշողությունը:
Պաշտամունքի վայրերս տարբեր են եղել մարտի դաշտում. եկեղեցի էինք դարձել, երբ գրկում էիք ցրտից ու «վախից» դողացողին, առյուծ սպայի, զինվորի հույսը ավելացնելիս: Եկեղեցի էինք, երբ սնունդը հեռու էր մեզնից, բայց սոված չէինք, քանի որ ճաշակում էինք եղբայրության համը: Եկեղեցի էինք, երբ մեր հայրենի անտառում ու ձորում, բորենիների վայրահաչոցների տակ արդեն սառած զինակցի հետ լուսացնում էինք Աստծո մեջ։
Մարդի՛կ, սիրենք իրար, քանի դեռ ունենք իրար։ Ատելությունը Աստծուց չէ, մի «քարոզեք» չարին։
– Տեր Հայր, ի՞նչ եք կարծում, այս ամենից հետո դեռ կարելի՞ է հավատալ, որ մեր կյանքում, ազգի կյանքում հրաշքներ կլինեն: Չէ՞ որ կատարվածը շատ դաժան էր…
– Մի թողեք, որ այն մարդիկ, ովքեր ձեռք են քաշել իրենց երազանքներից, ձեզ էլ համոզեն դրանում։
Մի հանձնվեք, միշտ չէ, որ ամեն ինչ պետք է լավ լինի։ Պարտությունն ու դժվարություններն օգնում են կառուցվել։ Հաճախ հենց այդ դժվարու-թյուններն ու խոչընդոտներն աստիճան են դառնում ավելի մեծ հաջողությունների ու վերելքների։ Դժվարութ-յունների ժամանակ մի վարանեք, երազանքների համար սիրով պայքարեք ավելի ուժեղ, քան երբեք։ Շարունակեք, մի’ կանգնեք, ոչնչին մի հանձնվեք։ Միշտ հիշեք, որ հարթ ու ուղիղ ճա-նապարհները մեծամասամբ տանում են ճահիճների մոտ, իսկ հարթ ու ոչ հարթ ճանապարհները տանում են դե-պի գեղեցիկ այգեստաններ։ Ձեր մյուս կանգառը ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ կանգառն է։
Սիրելիներս, կարճ ասած, եթե վա-ղը մեր վերջին օրն է, ապա վայելենք այսօրվա լուսաբացն ու ողջ օրը։ Հիմա մեղվի ու մրջյունի ջանասիրության ժամանակ է, որ հետո քաղցրություն վայելենք։
Շնորհակալություն եմ հայտնում Տեր Հովհաննեսին՝ իր անսահման լավատեսության, հույսի ու լույսի ամենօրյա սերմեր ցանելու համար:
…Այցելում եմ արցախյան երկու պատերազմներում զոհված մեր անմահ հերոսներին, ծանր է կանգնել այս բարձունքում. դիմացին դիրքերն են, իսկ դուք չկաք, տղաներ… Խոնարհում ու խնկարկում ձեզ, իմ լույսի որդիներ, խոնարհում ձեր մայրերին և ձեզ ծնող այս սուրբ հողին:
Հրաժեշտ եմ տալիս գյուղիս՝ հրա-ժեշտի պահին իսկ արդեն կարոտած… Նորից կանգնած եմ դիտարանում:
– Իմ հայրենի եղերք, իմ ման-կության ու պատանեկության օրրան, իմ անպարագիծ Սեր – քո անունը հող հայերնի է, քո անունը գյուղ Խաչիկ է, ուր վերադառնում եմ ամեն օր՝ իմ հուշերում ու երազներում, երբ մրսած եմ լինում օտար աշխարհի սառնամանիքներից… Գալիս եմ լույսով ու հույսով, ուժով ու սիրով լցվելու, քեզ հետ ուղեկցելու մայրամուտները Մասիսի այրվող ճակատին, ուղևորը դառնալու քո երջանկության բոլոր կանգառներում…
Գալիս եմ, քանզի իրավունք չու-նեմ կորցնելու վերադարձի իմ միակ հասցեն, աշխարհում տեսած իմ առաջին արևածագը… և առ Մասիս իմ առաջին Աղոթքը… Աղոթքս՝ քո փառքի ու խաղաղության համար, ԲՆՕՐՐԱՆ ԻՄ ԽԱՉԻԿ:
Միշտ քո՝ ՍՈՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, լրագրող

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *