ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ 31.Май.2022

Վերջերս Ռուսհայկական բարեկամության թանգարան էին այցելել Դոնի Ռոստովի լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» հայերենի խմբակների աշակերտները (Ռոստովի թիվ 61, 83, 110 դպրոցներ, ուսուցչուհիներ՝ Ա. Հովսեփյան, Լ. Թևոսյան, Ծ. Սարգսյան), Աքսայ քաղաքի «Արարատ» հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Լ. Պետանյան), «Հայորդաց տուն» կրթամշակութային կենտրոնի հայկական դասարանի սաները (ուսուցչուհի՝ Ռ. Կարապետյան): Այցը կազմակերպել էր Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքը: Աշակերտները ծանոթացան Ղրիմից Դոնի երկրամաս Անիի հայերի վերաբնակեցման, Նոր Նախիջևան քաղաքի և հինգ հայկական գյուղի հիմնադրման պատմությանը, դոնահայերի յուրահատուկ մշակույթին ու կենցաղին, թանգարանի պատմությանը, ցուցանմուշներին: Շրջեցին թանգարանի՝ «Դոնի նոր ապաստանում», «Նոր Նախիջևանի գաղթօջախի կենցաղը», «Նախիջևանը և նախիջևանցիները» ցուցասրահներով և հաղորդակից դարձան դոնահայերի փառահեղ պատմությանը: Ծանոթացան Դոնի Նոր Նախիջևանում ծնված հայտնի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների՝ Մ. Սարյանի, Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Շահինյանի և այլոց ժառանգությանը, որոնք մասնակի-որեն ներկայացված են թանգարանում:

Դոնահայերի յուրահատուկ և ուսուցանելի պատմության բաց դասն անչափ հետաքրքիր էր վարում թանգարանի էքսկուրսավար Իրինա Սոսնիցկայան:

Կարող ենք հստակ ասել, որ Դոնի մշակույթը հարստացել է հայ մշակույթով և հենց դրանով ենք մենք ուժեղ: Թանգարանի գործունեությունն ունի դաստիարակչական առաքելություն: Այն նպաստում է մատաղ հայ սերնդի ճանաչողական զարգացմանը՝ լուծելով գլխավոր խնդիրը՝ ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրացմանը:

Տեղեկանք. Ռուսհայկական բարեկամության թանգարանը ստեղծվել է 1970-ականներին, որպես գավառագիտական թանգարանի մի բաժին: Մինչև 2007-ը թանգարանը տեղակայված էր հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: 2011-ի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ թանգարանի հանդիսավոր բացումը նոր հասցեում: Թանգարանն ունի ավելի քան 30 000 հազվագյուտ ցուցանմուշների բազմաբովանդակ հավաքածու, որն
ընդգրկում է Ղրիմից Դոն հայերի բնակեցման պատմությունը, Նոր Նախիջևան հայկական քաղաքի և հինգ գյուղերի հիմնադրման պատմությունը, դոնահայերի ազգագրու- թյունը և այլ մանրամասներ:

Նշենք, որ թանգարանը գործում է ճարտարապետության հուշարձան հանդիսացող պատմական առանձնատան մեջ, որը հայտնի է «Իսքիդարովի նախկին առանձնատուն» անունով, որտեղ նախկինում գործել է Պուշկինի անվան գրադարանը: Այժմ այն պատկանում է Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանին: Շենքը լիովին վերանորոգված է և հագեցած նոր տեխնիկական միջոցներով:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>