ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ 04.Май.2022

ՌՈՍՏՈՎՈՒՄ «ԶԱՏԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ» Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

Ապրիլի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը։ Դոնի Ռոստովի հայ համայնքի ուսուցիչների ջանքերով այս տարի կազմակերպվեց համադպրոցական «Զատկական փառատոն»` ընդգրկելով լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» հայերենի խմբակների աշակերտներին (Ռոստովի թիվ 19 գիմնա-զիա, 13 լիցեյ, թիվ 61, 83, 110 դպրոցներ, ուսուցչուհիներ` Լուսինե Պետանյան, Անահիտ Հարությունյան, Արմինե Հովսեփյան, Լիլիթ Թևոսյան, Ծովինար Սարգսյան), Աքսայ քաղաքի «Արարատ» հայերենի խմբակի աշակերտներին, Պուշկինի անվան մանկական մոդելային գրադարանի (ուսուցչուհի` Լուսինե Պետանյան) և Լենինի անվան մանկական գրադարանի հայերենի խմբակների սաներին (ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան):

Փառատոնի շրջանակում բաց դասեր անցկացրին ուսուցչուհիներ Լուսինե Պետանյանը և Ծովինար Սարգսյանը, հայկական շուրջպարի վարպետության դաս տվեց Անահիտ Հարությունյանը:

Ուսուցիչներն երեխաներին պատմեցին տոնի խորհուրդը, խոսեցին հայկական հին ավանդույթներից ու սովորույթներից, որոնք, ցավոք, այժմ դուրս են մղվել մեր կենցաղից: Ցույց տվեցին իրենց ձեռքով պատրաստած Պահքի խորհրդանիշ համարվող հայկական ծիսական տիկնիկներին` Ակլատիզին, Նուրիին, Ուտիս տատին, Պաս պապին: Ներկայացրեցին զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:

Երեխաները հաճույքով մասնակցեցին փառատոնին, հյուրասիրվեցին մայրիկների կողմից պատրաստված Զատիկի կերակուրներով, քաղցրավենիքներով, խաղացին զատկական խաղեր` «Ձուկոտրոցի», «Ձուգլդորիկ», «Ձուպտտոցի»… Շնորհակալություն ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին` պատասխանատվութ-յամբ ու ջանասիրաբար այս գեղեցիկ համադպրոցական փառատոնը կազմակերպելու համար:

Պատրաստեց` Աիդա ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԸ

Քրիստոս հարեավ ի մեռելոց.
Միայն երեք բառ ի լուր աշխարհին,
Ի ուրախություն բոլոր — բոլորին։
Բայց մեծն հրաշք. Աշխարհում մինչ արդ
Իր մահից հետո չի կենդանացել
երբեք ոչ մի մարդ։
Բայց «մարդ» եմ ասում, և ոչ թե ԱՍՏՎԱԾ,
Որը Հայր Աստծո սիրուց էր ծնված,
Ծնված կույս մորից, ապրած տանջանքով,
Օրինակ ի ցույց իր ամբողջ կյանքով,
Կյանքով, որը կարճ, ավա՜ղ, կարճ տևեց,
Եվ իր Հոր կամքով Նա մահ ընդունեց`
Իր հետ տանելով մեղքերն աշխարհի`
Մարդկանց թողնելով մաքուրն ու բարին։
Բայց կենդանացավ, խորհուրդը տվեց
Եվ գնաց գիրկը` հավերժի, լույսի…
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Սերյոժա ԹԱՄՐԱԶՅԱՆ
ք. Շախտի

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>