ԴՈւ ԳՆԱՑԻՐ ՀԱՂԹԱԾ 08.Ноя.2021

(Լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին)

Սեպտեմբերի 27-ին լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին: Այս
օրերին մեր հատուկ թղթակից Սոնա
ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գտնվում է հայրե-նիքում և հանդիպումներ է ունենում զոհված հերոսների հարազատների հետ: «Եռաբլուր» շարքից ներկա-յացնում ենք հազարավոր զոհերից մեկին՝ ՎԱՆՈՒՇ ՎԱՀՐԱՄԻ ՀԱՐՈՒ-ԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

Վանուշ Վահրամի Հարությունյանը ծնվել է 2002 թ. Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում՝ Վահրամ և Լալա Հարու-թյունյանների ընտանիքում:

Շատ սպասված էր Վանուշի լույս աշ-խարհ գալը: Երկու քույրերից հետո ծնվել
էր արու զավակ: Վանուշի ծնունդը վերածվեց ուղղակի հարսանիքի ու համա-գյուղական տոնախմբության:
Տատիկը՝ Սոֆյան, ով անժամանակ կորցրել էր ամուսնուն՝ անչափ ուրախա-ցավ, երբ նորածնին պապիկի անունով՝ Վանուշ կոչեցին: Ընտանիքը, ուր ծնվեց Վանուշը, գյուղի և մարզի հարգված ու սիրված ընտանիքներից էր. շնորհաշատ, մարդասեր, բարեկիրթ, աշխատասեր:
Նա մեծացավ անսահման սիրով ու հոգատարությամբ շրջապատված: Շուտով ուշիմ ու խելացի տղան դպրոցում դար-ձավ բոլորի սիրելին, իր բարությամբ ու շրջահայացությամբ՝ գրավեց թե՛ ընկերների, թե՛ ուսուցիչների սերն ու վստահութ-յունը: Վանուշը մասնակիցն ու կազմա-կերպիչն էր բոլոր համադպրոցական միջոցառումների: Շատ էր սիրում ներկա-յացումներ բեմադրել և ինքը շատ հաջող խաղում էր գլխավոր դերերում: Նա ակտիվ էր բոլոր հարցերում, հատկապես՝ գյուղին, դպրոցին վերաբերվող:
Վանուշի նախաձեռնությամբ կազմա-կերպվեց Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի մի խումբ սաների այցը Վերնաշենի դպրոց, ապա՝ հյուրընկալությունը իր հայ-րական հարկի տակ: Նույն հաջողությամբ կազմակերպվեց իր և դասընկերների այցը՝ Բլեյանի դպրոց:
— Բլեյանի դպրոցից վերադարձավ շատ ոգևորված, — պատմում է մայրը՝ Լալան, — ասաց, — մամ ջան, որ իմանաս, թե ինչ նոր պլաններ ու ծրագրեր ունեմ, — իմ հետագա կրթության, իմ ապագայի մասին… — ասաց ու փայլուն-սևորակ աչ-քերը ավելի պայծառ շողացին… — մայրը սրբում է արցունքներն ու շարունակում.
— Վանս (այսպես է մայրը դիմում Վա-
նուշին, և միշտ ներկա ժամանակով) շատ վաղ սկսեց իր գրպանի դրամը վաս-տակել: Նրա համար պատվելի էին բոլոր արհեստները: Լավ գլուխ էր հանում տեխ-նիկայից:
— Մի օր էլ տեսնենք՝ ավտոմեքենա-ների հերթ է մեր բակում, — զրույցին է միանում Սոֆյա տատիկը, — Վանուշս հեր-
թով «բուժեց» բոլոր «վիրավոր ու հիվանդ»
մեքենաները և քաղցր ժպիտով ճանա-
պարհեց ընկերներին ու համագյուղացի-ներին:
— Վանս շատ պայծառ մարդ էր, ուղղա-
կի կյանք… արցունքների միջից ասում է մայրը, — նրա ներկայությամբ տունը լըց-
վում էր սիրով ու ջերմությամբ: Ներս մտնելիս ու տնից դուրս գալիս՝ անպայման գրկում էր ինձ, համբուրում և ասում. — Մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու, չվախես: Վանս շատ ուշադիր էր շրջապատողների նկատմամբ. երբեք չէր ուզում հոգս պատ-ճառել որևէ մեկին, միշտ տվողի, օգնողի, աջակցողի դերում էր, միշտ թույլի ու ար-դարի կողքին էր:
— Ե՞րբ էր հասցրել այսքան շրջահայաց ու խորագետ լինել… — հայացքը՝ պատից ժպտացող գեղեցկատես զինվորին, — ա-
սում է հայրը՝ մեկ տարվա մեջ լրիվ ճեր-մակած՝ Վահրամը:
Եկավ բանակ մեկնելու օրը, դա հուլիսի 27-ն էր՝ 2020 թ.:
— Ոչ մեկիդ արցունքը չտեսնեմ, —
ասաց ու համբուրեց սիրասուն քույրիկ-ներին՝ Սոֆյային և Հասմիկին, նրանց բա-
լիկներին, տատիկին, հորը… ապա մոտե-ցավ մորը, գրկեց՝ գետնից բարձրացրեց ու սկսեց պտտվելով կանչել… — չլացես, թե չէ՝ ցած չեմ դնի, — ասաց ու ժպիտը դեմքին վազեց — միացավ իր երամին, այն երամին, որն ընդամենը երկու ամիս հետո չվեց երկինք՝ ճերմակ աղավնիների տեսքով…
Պատերազմ էր այդ արհավիքի անունը: Այս անգամ էլ այդ հրեշն անցավ մեր երկրով ու սրբեց — տարավ մեր ազգի ծաղիկը: Ծաղկաթա՜փ էր աշնան օրով:
…Իսկ մինչ այդ՝ անվանականչ էր.
— Վանուշ Վահրամի Հարությունյան.
— Ներկա՛: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Ծառայեց Հայրենիքին՝ Արցախի Մար-
տակերտ քաղաքում, ունեցավ շատ ըն-կերներ, եղավ բոլորի սիրելին:
Բարի, մշտաժպիտ, գեղատես ու շնոր-
հաշատ, ուշիմ ու պատրաստակամ զին-վորը, իր շատ զինակից եղբայրների հետ՝ նահատակվեց՝ ի փառս Հայրենիքի՝ որպես հայոց բանակի քաջ զինվոր: Զոհվեց՝ որպես իր երկրի «Փոքրիկ իշխան», որի երազանքն էր շենացնել, կառուցել ու պահպանել, սի-րով ու բարությամբ լցնել իր մոլորակը:
…Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին
այդ Լույսը նետահար եղավ աշնան երկն-քում: …18 գարուն ապրած իմ լույսի որդի, որ երկինք թևեցիր ճերմակ աղավնիների քո երամով: Գնացի՛ր «մահին անտարբեր, դավին անտեղյակ»…
— Երանի քեզ, որ գնացիր հաղթած, երանի քեզ, որ մնացիր անպարտ՝ քո բար-ձունքում:
Գնացիք, որ մենք ավելի հաճախ նայենք երկինք, հաճախ ժպտանք մեզ աչքով անող ձեր հոգի-Աստղերին, և որ միշտ հիշենք, որ աստղերի տեղը երկնքում է… Կապույտ ու խաղաղ երկնքում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>