Խրիմյան Հայրիկին պատկերող երկու կտավները 12.Авг.2021

Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին պատկերող երկու շատ կարևոր կտավի մասին ենք պատմելու ընթերցողին. առաջին կտավը պատկանում է Վարդգես Սուրենյանցի վրձնին և ստեղծվել է 1906 թվականին:

Կտավն ունի ստեղծման պատմություն. 1903 թ. հունիսի 12-ին Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ցարից հրովարտակ է ստանում հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին: Թեև նամակը փակ ընկած է նրա ոտքերի առաջ, բայց կաթողիկոսը շատ լավ գիտի նրա բովանդակությունը: Նամակաբերը Երեվանի նահանգապետ իշխան Նակաշիձեն էր, իսկ այդ օրենքի գլխավոր նախաձեռնողը Կովկասի փոխարքա Գոլիցինն էր:

Ճիշտ է`1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ 2-րդը ստորագրեց Հայ առաքելական եկեղեցու գույքը վերադարձնելու մասին հրամանագիր և թույլատրեց վերաբացել հայկական ազգային դպրոցները Ռուսական կայսրության տարածքում, բայց դրան բազմաթիվ դեպքեր նախորդեցին, որոնք վճռորոշ էին հայության համար. Խրիմյան Հայրիկը նզովում է ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բան-տածվար կայսրությունը», ժողովրդական ցասումը այնքան մեծ էր, որ 1905 թվականի մայիսին Բաքվի կենտրոնական հրապարակում 21-ամյա Դրաստամատ Կանայանը ռումբ է նետում իշխան Նակաշիձեի կառքի վրա, հենց վերջինս էր Բաքվի հայկական ջարդերի հրահողն ու կազմակերպիչը: Թեև հայ եկեղեցուն պատկանող գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը ստորագրվեց, բայց

Սանկտ Պետերբուրգ ու Մոսկվա տեղափոխված անգին գանձերով բեռնված տասնյակ արկղեր այդպես էլ Մայր Աթոռին չվերադարձվեցին, պարզապես անհետացան:

 Սուրենյանցը պատկերել է Խրիմյան Հայրիկին իր ծերունազարդ կեցվածքի մեջ, նա նամակը անգամ չի բացել, այն իր ոտքերի տակ է` արհամարհված, կաթողիկոսը բռունցք է արել, որով կոչ է անում հայ ժողովրդին միավորվել` ընդդեմ բռնատիրության:

Երկրորդ կտավը պատկանում է Այվազովսկուն:

1895 թվականին Այվազովսկու մոտ հյուրընկալվում է Խրիմյան կաթողիկոսը, երկար ժամանակ նրանց միջև նամակագրական կապ է եղել: Հանդիսավոր ճաշին Կաթողիկոսը նկարչին խոստանում է, որ նրանց միջև նամակագրական կապ է եղել: Հանդիսավոր ճաշին Կաթողիկոսը նկարչին խոստանում է. «Ես Խրիմյան Հայրիկն եմ, մի ձեռքիս խաչ է, մյուսին` Աստվածաշունչ: Կաղոթեմ քո և իմ հայ ժողովրդի համար»:

Հենց նույն տարում էլ` 1895 թվականին, Այվազովկսին ստեղծում է «Խրիմյան Կաթողիկոսը Էջմիածնի շրջակայքում» կտավը:

Այվազովսկին կաթողիկոսին պատ-կերել է հանգստության, խաղաղության մեջ` Արարատ լեռան ֆոնին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>