ԹՈՒՄԱՆՅԱՆ – 152 ՎԻՐՏՈՒԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԹԱՆԳԱՐԱՆ 09.Мар.2021

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու
իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ`
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ…

 

Փետրվարի 21-ին՝ Մայրենիի միջազգային օրը, Հովհաննես Թուման-յանի թանգարանի «Թանգարանային դաս» առցանց ծրագրի շրջանակում Դոնի Ռոստովի կիրակնօրյա դպրոցի աշակերտները վիրտուլ այցելեցին Թումանյանի թանգարան: Միջոցառ-մանը ներկա էին նաև բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանը, օպերային երգչուհի Լուսինե Աղաջանյանը, լրագրող Սոնա Կարապետյանը, ուսուց-չուհի Ծովինար Սարգսյանը:

Թանգարանի էքսկուրսավար Վարդանուշ Նալբանդյանը շատ պատկե-րավոր, տպավորիչ, դիդակտիկ լրա-ցուցրիչ նյութերով ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղ-ծագործական ուղին, հասարակական ակտիվ գործունեությունը, ներկաների համար ընթերցեց Թումանյանի «Շունն ու կատուն», կարդաց հանելուկներ: Այո՛, այդ օրը անցյալը շնչեց, դարձավ ներկա և օգնեց մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրեց մեր հայացքը հո-ղից, բարձրացրեց վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Ցերեկույթը շարունակվեց թեյի սե-ղանի շուրջ: Ծովինար Սարգսյանը երեխաներին և հյուրերին հետաքրքիր փաստեր ներկայացրեց Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ: Նա նշեց, որ տոնը մեզ համար հայապահ-պանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևո-րելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին: Մայրենի լեզուն լույս է, որ վառ է պահում սերունդների ճանապարհը: Լինե՛նք այդ լույսը կրող

ջահակիրներ՝ լուսավորելով մեր միջավայրը, փառաբանե՛նք և մեծարե՛նք մեր լեզուն, սիրե՛նք և փայփայե՛նք այն:

Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

 


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>