ԱՌԱՋԻՆ հայերեն ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ 13.Мар.2020

Տարիներ առաջ՝ հայի բախտով ու ճակատագրով, Սամվել Զաքարյանն էլ հայտնվեց օտարության մեջ: Երևանում ծնված ու կրթություն ստացած երիտասարդն ուներ իր նախընտրած մասնա-գիտությունն ու արվեստի իր աշխարհը՝ թատրոնը:

Սակայն օտարությունն ինքը մի փորձաքար է՝ բժշկի, ուսուցչի, գիտնականի, դերասանի համար: Այստեղ դո՛ւ չես թելադրում, քեզ թելադրում են… պատեպատ ես խփվում այնքան, մինչև կարողանաս ինքնահաստատվել…

Անիմաստ ու անարդյունք փնտրտուքները շարունակվեցին: Սամվել Զաքարյանը բազմաթիվ փորձեր արեց Դոնի հայ հա-մայնքում կազմակերպելու, բեմադրելու հայերեն լեզվով ներկայացումներ: Արդյունքները ոգևորող չէին: Ամեն անգամ մի բան խանգարում էր. չկային ֆինանսներ, դերասաններ, շենքային պայմաններ և այլն: Նա երբեմն հույսը կորցնում էր ու սկսում ուրիշ աշխատանք փնտրել, բայց սերը բեմի և թատրոնի հանդեպ նրան չէր լքում:

…Վերջապես հայ շնորհալի երիտասարդների մի խմբի հետ (Վահե Տիգրանյան, Մարիամ Եփրեմյան, Սաթենիկ Մինասյան) սկսեց տիկնիկային թատրոնի փոր-ձերը՝ Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթի մոտիվներով:

Շատ խոչընդոտներ հաղթահարելուց հետո՝ (սկսած դահլիճից, ֆինանսներից, դեկորացիաներից մինչև դերասաններին հայերեն խոսել ու արտասանել սովորեցնելը) վերջապես բացվեցին վարագույները փոքրիկ հանդիսատեսի առջև: Ռոստովում կայացավ մայրենի լեզվով առաջին տիկնիկային ներկայացման առաջնախաղը: Հայ մանուկները հնարավորություն ունեցան բեմից տեսնել հայերեն խոսող տիկնիկներին, լսել Թումանյանի չքնաղ լեզուն, համոզվել, որ չարը միշտ պատժվում է, թեկուզ թագավորը՝ ագահ ու անկուշտ:

Դերասանների գեղեցիկ խաղը, գունեղ ու վառ տիկնիկներն ու հագուստները դեռ երկար կհիշվեն հայ մանուկների երևակայության մեջ:

Վստահ եմ, որ Սամվել Զաքարյանի ղե-կավարությամբ շուտով ներկա կգտնվենք ավելի մարդաշատ ու հարմարավետ դահլիճներում նորանոր ներկայացումների առաջնախաղերի ու խաղերի:

Հաջողություններ մաղթելով հայ տիկնիկային թատրոնի նորաստեղծ դերասանական խմբին և ռեժիսորբեմադրիչ Սամվել Զաքարյանին՝ ցանկանանք նրանց նոր բեմեր, տեղծագործական նոր նվաճում-ներ՝ հայոց լեզուն ու մշակույթը պահպանելու և տարածելու նվիրական գործում:

Լիլիթ ԹԵՎՈՍՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>