ԵՐՆԵ Կ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ … 31.Янв.2020

(Այսպես նշվեց Ամանորը հայոց պատմության դասին)

Աշխարհի որ կետում էլ լինենք մենք՝ հայերս, Ամանորին պատրաստվում ենք շատ մանրակրկիտ՝ հավատարիմ մնալով դարերից եկող մեր ավանդույթներին, ակունքներին:
Այս անգամ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպած դասմիջոցառումը նվիրված էր սիրված ու սպասված տոնին՝ Ամանորին: Միջոցառումը կազմակերպվել էր Դոնի Ռոստովի հայ համայնքին կից գործող հայոց լեզվի և հայոց պատմության «Մաշտոց» խմբակի աշակերտների ջանքերով: Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ կրթության ծրագիր շրջանակներում երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն հայերեն սովորել, այլ նաև ծանոթանալ հայոց պատմությանը, մշակույթին, ավանդույթներին:
Համալսարանի հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը սկայպով միացավ միջոցառմանը և ուշագրավ տեղեկություններով լրացրեց դասը:
Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Ամանոր, Նոր տարի: Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է 3 Նոր տարի՝ Կաղանդ, Նավասարդ, Անամոր (Նոր տարի):
Կաղանդը (լատ. ցalendae) – ամսամուտ, ամսագլուխ, նոր տարվա առաջին օրվա նշանակությունն է ունեցել: Նշվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր:
Կաղանդ բառի լավագույն բացատրու-թյունը տվել է Ա. Շիրակացին. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ տարե-մուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»: Տարվա հաջողությունն ու բեր-քառատ լիները հայերը կապել են գարնան զարթոնքի հետ (Արեգ ամսի Արեգ օր):
Մեր հեռավար ուսուցչուհին երեխա-ներին ներկայացրեց Նավասարդի տոնա-կատարությունները:
Նավասարդը (նավ – նոր, սարդ – տարի) նշվել է հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին (ի դեպ, երեխաները պատմության դասերից քաջատեղյակ էին մեր ավանդադիր նախնիի՝ Հայկի պատմությանը): Ըստ ավան-դության՝ Հայկ Նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին սպանեց Բելին և ազատություն շնորհեց իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Նավասարդին նվիրված մեծ տոնակատարություններ են կատարվել ամենուրեք, զոհեր մատուցվել հեթանոսական աստվածներին, կազմակերպել են խրախճանքներ, թատերախաղեր, մրցումներ, ամենուրեք երգ ու պար էր, ձիարշավներ, բաց էին թողնում հա-զարավոր աղավնիներ:
Տոնակատարություններին մասնակցում էին զինվորականներ, թագավորն իր շքախմբով: Նավասարդի տոնի առթիվ հավաքված մարդիկ իրենց հետ բերում էին նաև տարվա պտուղների առաջին բերքը:
Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական ամենասիրված ու սպասված տոնն է առ այսօր:
Երեխաները մեծ սիրով ու ոգևորությամբ էին պատրաստվել դասին: Հետաքրքիր տեղեկություններ լսելուց հետո նրանք փորձեցին իրենց գիտելիքներով լրացնել դասը:
Երնե~կ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին
Չարը կորչեր, ու բարին
Բույն դներ մեր սրտերին:
Ռ. Պատկանյան
Սիրված երգի մեղեդին բոլորիս պարուրեց ջերմությամբ ու մեզ տեղափոխեց հին Հայաստան, որտեղ տոնի հետ կապ-ված ավանդույթներն ունեին իրենց յուրա-հատուկ նշանակությունը:
Տոնը խորհրդանշող ծառը ոչ թե ավանդական կանաչ եղևնին էր, այլ բնական ճյուղերից պատրաստված խորհրդանշական ծառը (ծիրանենի, ձիթենի, խնկի ծառ): Ծառը զարդարում էին կանաչ ու կարմիր ժապավեններով, մրգերով, չրերով, քաղցրավենիքի տեսակներով, գույնզգույն թելերով:
Կարմիրը խորհրդանշում էր արևը, իսկ կանաչը՝ բնությունը: Բոլոր զարդերը կլոր էին կամ ձվաձև, որոնք խորհրդանշում էին կյանքը, հավերժությունը, միասնությունը: Ամեն ինչ վառ էր ու գեղեցիկ:
Երեխաները մեր պատրաստած կենաց ծառից կախեցին իրենց հետ բերած քաղցրավենիքները՝ պահելով երազանք: Այնքա՜ն ոգևորություն և սպասելիք կար նրանց աչքերում՝ կապված տոնի խորհրդի հետ:
Հայեր երբեք չերկմտեք
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն…
Ռ. Պատկանյան
Ակտիվ ծնողների նախաձեռնությամբ վեր հանեցինք ևս մի գեղեցիկ ավանդույթ՝ կապված տոնի հետ:
Ըստ հայկական հին ավանդության՝ Ամանորի գիշերը բոլորի տներում թխվում էր տարեհաց-գաթա, որը հավասարապես բաժանվում էր տան անդամներին: Առանձին կտոր պահվում էր եկող հյուրի և դրսում գտնվողի համար: Տարեհացի մեջ դրվում էր չամիչ, չիր, ընկույզ, լոբի, ավելի ուշ՝ մետաղադրամ: Դա համարվում էր տարվա դովլաթ, խսմաթ (հաջողություն): Ում բաժին էր ընկնում դովլաթը, նա էլ համարվում էր տարվա հաջողակը:
Երեխաները մեծ հետաքրքրությամբ իրենց տարեհացի կտորների մեջ սկսեցին փնտրել խորհրդանիշ-հաջողությունը: Հայկական հյուրասիրության համաձայն մեր հեռավար ուսուցչուհուն էլ բաժին հանեցինք կարմրաթուշ գաթայից, (ով, ի դեպ, միջոցառման ողջ ընթացքում մեզ հետևում էր էկրանի այն կողմից): Ոգևորությունը մեծ էր, իսկ տարվա հաջողակ դարձան Ռաֆիկն ու Թադևոս պապիկը (ով, ի դեպ, մեր ամենապարտաճանաչ հաճախողներից մեկն է):
Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Նա ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել: Երեխաները հերթով կարդացին և փորձեցին մեկնաբանել Կաղանդ պապի խորհուրդները՝ բարություն, ազնվություն, ընկերասիրություն, աշխատասիրություն, համեստություն, գոհունակություն, հարգալից վերաբերմունք: Սրանք այն բոլոր հատկանիշներն են, որոնք բնութագրում են իսկական հային:
Հազարամյակների ընթացքում սիրված ու սպասված տոնը նշելու ժամանակը փոխվել է: Ստեղծվել են երկու տոմարները: Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան:
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն, որը պատկերվում էր երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, մյուսը՝ ետ: Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլ-յան օրացույցի փոխարեն (Գրիգորյան օրացույց): Այդ 2 տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր: Հենց հունվարի մեկն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում:
Որքան էլ տարիների ընթացքում փոխ-վեն սովորույթները, տոնը մնում է սպասված ու ցանկալի: Ամանորը ընտանեկան, խա-ղաղության, մաքրագործվելու, լավն ու բարին արարելու տոն է: Նոր տարվա հետ կապում ենք մեր բոլոր սպասումները՝ սեր, րջանկություն, առողջություն, առատություն, ապահովվություն, պաշտպան-վածություն, միասնություն, ուժ, համախմբում:
Ուրեմն թո՛ղ իրականանան բոլորիս երազանքները, թո՛ղ համերաշխությունն ու բարին թևածի ամենուր, մտնի տնետուն ու՝
… Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Մետաքսե
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,
հայոց պատմության ուսուցչուհի

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>