ՍԻՐԵԼԻ ՔՈՒՅՐԵՐ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ Ի ՔՐԻՍՏՈՍ, 24.Дек.2019

ի խորոց սրտի շնորհավորում ենք Սուրբծննդյան և Ամանորի առթիվ: Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին սեր և խաղաղություն, ստեղծագործ կյանք և աստվածահաճո ընթացք: Թող ամենքիս սրտերը սուրբծննդյան լույսով լցվեն ու բոցավառվեն այս տոնի խնդությամբ: Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգեվոր վերելքի համար: Քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա: Թող մեր գիտակցության մեջ հավերժ դրոշմվի այն փաստը,
որ Երկնային Թագավորը մսուրում ծնվեց, ամենապայծառ Լույսը մսուրից ծագեց՝ խոնարհության, առաքինության կարեվորագույն դաս տալով ամեն-քիս: Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույ-սը վառվի բոլորի տներում ու զարդարի սքանչելի ավետիսով՝
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու ավագ քահանա
Տեր Թադևոս Ավագյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>