Սիրելի հայրենակիցներ, 24.Дек.2019

ավարտվում է 2019 թվականը, որը մեզ համար նշանակալի հաջողությունների ու նոր նախաձեռնությունների տարի էր։
Մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը։ Մեր հայրենիքի զարգացման և զորացման ամենակարևոր գրավականը մեր միասնությունն է։
Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում 2019 թվականին ևս կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր: ՀՀ գլխավոր հյուպատոսությունը 2019 թվա-կանին ապահովել է իր գերակա խնդիրների կատարումը։
Հարավային Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը 2019 թվականին դարձան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բռնելով հայրենադարձության ուղին` մշտական բնակություն հաստատեցին Մայր Հայաստանում։ Վստահ եմ, որ գալիք տարին ևս հագեցած է լինելու նոր և ավելի հզոր ծրագրերով:
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ
Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, ընտանեկան երջան-կություն, գերազանց առողջություն և հավատ ձեր ուժերին:
Թող Ամանորի թարմ շունչը մտնի մեր ընտանիք, որտեղ գիտեն նվիրվել ու պահանջել, որտեղ կարողանում են սահման ու Հայրենիք պաշտպանել, որտեղ կա-րողանում են սիրել: Թող 2020 թվականը բերի միայն խինդ ու երջանկություն, ապահովություն ու խաղաղություն, եռանդ ու հոգու ջերմություն: Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին ջերմություն և երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և նոր հաղթա-նակներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լավագույն բարեմաղթանքներով՝
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>