ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.Окт.2019

Շնորհավորում եմ Ուսուցչի օրը, ամուր գրկում և ջերմ համբուրում եմ բոլորիդ, մայրենիի անխոնջ և անշահ դեսպաններ։ Սա այն մասնագիտությունն է, ուր նյութական շահը ամբողջովին տեղի է տալիս հոգեկան նախանձախնդրության և գաղափարական սկզբունքայնության առջև, ուր ամեն ինչ որոշում են նվիրումն ու հոգու ջերմությունը։ Անսպառ եռանդ և անբիծ լույս ձեզ։
Ես սիրում եմ կրկնել, որ վարժապետը վարժեցնում է, դասատուն դաս է տալիս, իսկ ուսուցիչը ուսուցանում է։ Մի գիտելիք ուսուցանելու համար, անհրաժեշտ է հազար ու մեկը ունենալ, այլապես այս կրեատիվ դարում մեր հետևից շատ քչերը կգան։
Թող միշտ բազմամարդ լինեն ձեր դասարանները, անցողիկ՝ ձեր հոգսերը և մնայուն՝ ձեր հեղինակությունը։

Երազիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Փոքր Մհեր», «Մեծ Մհեր» դասագրքերի հեղինակ

Հայոց լեզվի, հայ մշակույթի ուսուցիչ, քեզ իմ խորին խոնարհումը։ Դու հայրենյաց սիրո բանակի չզորացրվող զինվոր՝ տանը, թե`դրսում։
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սիրելի՛ գործընկերներ, հարգելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մեզ՝ մեր մասնագիտական տոնի առթիվ։
Ազգային իղձերի իրականացման գործում մեր գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կեն-սափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են նոր մարտահրավերներին դիմագրավելու ու այս փոթորկահույզ կյանքի ընթացքի մեջ մեր սաների հայ դիմագիծը պահպանելու դժվարին ու պարտավո-րեցնող գործում։
Առանձնակի շնորհավորում եմ վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, իմ սիրելի մայրիկին, ովքեր շարունակում են խորհուրդներով և բազմամյա փորձով իրենց նպաստը բերել մեր ընդհանուր գործին:
Լուսինե ՊԵՏԱՆՅԱՆ

Սիրելի՛ ուսուցիչներ, ողջունում և շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արածը և մտորելու անելիքների մասին։ Տոնը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, որը կապահովի մեր ազգի զարթոնքը՝ լինի հայրենիքում, թե՝ նրա սահմաններից դուրս։ Համոզված եմ, որ մեր դպրոցներում պետք է թագավորի չորս պաշտամունք՝ հայրենիքի, մայրենիի, մարդու, գրքի։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հաջողություններ մեր նվիրական գործում։
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>