ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՆՁՆՈґՒՄ ԵՄ ՔԵԶ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀԱԶԱՐԱԳԱՆՁ 28.Окт.2019

Պահենք ու պահպանենք մայրենին Ճակատագիրը մեզ՝ հայերիս ցրեց աշխարհով մեկ: Լինելով բնատուր ընդունակություններով օժտված՝ հայ մարդը ցանկացած երկրում շատ արագ յուրացնում է տեղի լեզուն, միաժամանակ՝ մշտապես հոգ տանելով պահպանում իր մայրենի լեզուն, սովորույթները:
Դոնի համայնքում (և ոչ միայն) հայոց լեզուն դասավանդվում է՝ որպես օտար լե-զու: Այդ է պատճառը, որ Ռուսաստանում դասավանդող շնորհաշատ ուսուցիչների կողմից (Երազիկ Հարությունյան, Կարինե Կատանյան, Կարինե Եսայան) ստեղծվեցին ռուսախոս երեխաների համար հայոց լեզ-վի դասագրքեր, այբբենարաններ («Փոքր Հայկ», «Փոքր Մհեր», «Սասունցի Դավիթ», «Մեծ Մհեր» և այլն):
Այսօր, արդեն, երբ մեկնարկել է 2019–2020 թթ ուսումնական տարին մեր
համայնքում, հայոց լեզվի բոլոր կիրակնօրյա և ֆակուլտատիվ խմբակները ապահովված են նոր դասագրքերով:
Ծնողների կողմից մեծ ակտիվություն է նկատվում՝ երեխաներին հայեցի կըրթելու և դաստիարակելու գործում, քանզի այս գործի նվիրյալ դեսպանների, հայոց լեզվի սիրված ուսուցիչների (Սոնա Կա-րապետյան, Լուսինե Պետանյան, Արմինե Վարդանյան, Արմինե Հովսեփյան, Զոյա
Վարդանյան, Ռուզաննա Կարապետյան) կողմից հայ մանուկները ստանում են
հայրենասիրական առողջ դաստիարա-կություն, սեր` Հայաստան հայրենիքի, նրա
լեզվի, մշակույթի և արվեստի հանդեպ:
Ծանոթանում են երկրի աշխարհագրությանը, սովորույթներին, ծեսերին, չքնաղ բնությանը, սովորում են գնահատել գե-ղեցիկն ու օգտակարը, պահպանել իրենց անհատականությունն ու լինել բարի, գեղեցիկ, առաքինի քաղաքացիներ:
Շնորհավորելով մեր մանուկներին ու ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ միաժամանակ շնոր-հավորում ենք հայոց լեզվի ուսուցիչներին, պարի ու գործիքային խմբերի ուսուցիչներին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>