ՊԱՏՎԻՐԵԼ ԷԻ ՏԱՔՍԻ… 04.Июл.2019

Պատվիրել էի տաքսի և սպասում էի… Քիչ անց ստացա հաղորդագրություն. «Ձեզ սպասում է № HHH – Կապույտ գույնի տաքսին»:
Շտապում էի: Արագ բացեցի դուռն ու նստեցի: Երբ շարժվեցինք, լսեցի հայերեն՝ «Բարև Ձեզ»:
– Բարև Ձեզ, – կարծես նոր նկատեցի, որ ղեկին կին է, և այն էլ՝ հայուհի: Նա ժպտում էր ինձ իր խոշոր, սևորակ աչքերով: Կարծես հարյուր տարվա ծանոթներ լինեինք: Ճա-նապարհը շարունակվեց փոխադարձ հարցաքննություններով: Բաժանվեցինք հարազատների պես:
Այդ օրից տարիներ են անցել: Կապույտ տաքսին շարունակում է սլանալ Ռոստո-
վի պողոտաներով և ծառայել մարդկանց՝
ով էլ որ նրանք լինեն, ինչ ազգի էլ պատ-կանեն:
Սակայն լրագրողի իմ պարտքն եմ
համարում թերթի ընթերցողներին ներ-կայացնել մի կյանքի պատմություն՝ իր տխուր և ուրախ շրջադարձերով. ավելի ճիշտ՝ պատմել ինձ հանդիպած առաջին կին տաքսու վարորդի, հայուհի Անահիտ Զարգարյանի մասին:
– Ծնվել է Տավուշի մարզի Բերդ բնա-կավայրում, հասարակ աշխատավորի բազմանդամ ընտանիքում: Ամուսնացել է
դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:
Ունեցել են երկու երեխա՝ տղա և աղջիկ: 1991-ին որոշել են բախտ փնտրել Ռու-սաստանում, նախ՝ Սուխումի, Սոչի, ապա՝ 1993-ին եկել են Դոնի Ռոստով:
– Դժվար ու ծանր տարիներ էին, – պատմում է Անահիտը, – երեխաները փոքր էին, աշխատանք, տուն, փաստաթուղթ չկար, գումարած օտարություն, լեզվական դժվարություններ… մի կերպ դիմանում էինք, հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու:
Ինչ գործ ասես՝ չփորձեցինք, ինչի ասես՝ ձեռ չգցեցինք: Շուտով, կարծես թե ամեն ինչ ուզում էր կարգավորվել և հանկարծ…
2001 թ. նոյեմբերին ավտովթարից մա-հացավ ամուսինս՝ Վաչեն… Ավելորդ եմ համարում պատմել այն ողբերգությունն ու ծանր վիճակը, որի մեջ հայտնվեցի ես:
Ամուսնուս հուղարկավորեցի Հայաս-տանում, մտածելով, որ այստեղ ես էլ
անելիք չունեմ (երեխաներս՝ 10 և 6 տարե-կան էին):
Հայաստանում նույնպես չստացվեց… ամեն ինչ սկսել զրոյից… ստիպված հետ եկա Ռոստով՝ ինքս ինձ տեր կանգնելով, երդվեցի և խոստացա. «Ես պիտի հաղթեմ մահին, օտարությանը, անհաջողությանը»:
Շուտով տուն վարձեցի, երեխանե-րիս դպրոցի հարցը կարգավորեցի, անցա աշխատանքի՝ էլ դպրոցում հավաքարար, էլ շուկայում վաճառող, էլ հարուստների տները մաքրող…
Մասնագիտացա խոհարարության մեջ
և երկար տարիներ աշխատեցի սպա-սարկման ոլորտում:
Այդ ընթացքում ծանր վիրահատություն տարա… որից հետո որոշեցի տաքսի վարել… Եվ ահա տաքսի եմ վարում արդեն 5 տարի:
Սիրով եմ արել այն բոլոր գործերը, որոնք ինձ կյանքը պարտադրել է:
…Երբ երեխաներս կրթություն ստացան, զուգահեռ սկսեցին աշխատել՝ փոքրիկ հողակտոր գնեցի քաղաքում և սկսեցի տուն կառուցել… Մեքենա գնեցի…
Անահիտի աչքերը փայլեցին: Շուտով
տղայիս հարսանիքն եմ անելու նորակա-ռույց տան մեջ…
Անահիտը շարունակում էր պատմել
իր կյանքի պատմությունը՝ տխուր և ուրախ էջերով՝ մեկ հայտնվելով կյանքի բարդ
խաչմերուկի անըմբռնելի լուսացույցի տակ, մեկ վտանգավոր շրջադարձի մեջ, մեկ էլ՝ հարթ մայրուղու վրա:
– Երբ բոլոր դռները փակվում են և հերթով քեզ լքում են մտերիմներդ՝ հիշում ես ամենահավատարիմ բարեկամիդ և դիմելով նրան՝ ամեն բացվող առավոտ ասում ես. «Փառքդ շատ, Տեր Աստված»:
Լսելով Անահիտի պատմությունը, որը կարող են կիսել օտարության մեջ հայտնված մեր շատ հայուհիներ, ուզում ես հարցնել.
– Իմ սևաչյա գեղեցկուհիներ, իմ խոնարհ հարսներ, իմ գորովագութ մայրեր, որտեղի՞ց այս գերբնական ուժը ձեր փխրուն ուսերին ու բյուրեղյա հոգու մեջ… Այն դարեր շարունակ ապրեցրել է մեզ, եղել է, կա ու կլինի իմ ժողովրդի կենսատու երակը:
…Այսօր էլ կապույտ տաքսին շարու-նակում է սլանալ Ռոստովի պողոտաներով և ծառայել մարդկանց՝ ով էլ որ նրանք լինեն, ինչ ազգի էլ պատկանեն:
ՀԳ. Մայիսյան այդ օրը կապույտ տաքսին սլանում էր դեպի օդանա-վակայան. Անահիտը գնում էր դիմա-վորելու Հայաստանից եկող իր տղային ու նորահարսին և շշնջում` ուրախ ու հուզված. «Փառքդ շատ, Տեր Աստված»:
Էջը պատրաստեց՝ Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>