ՊԱՏԻՎ Է ԼԻՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑԻՉ 04.Июл.2019

Ահա և ավարտվեց 2018-2019 թթ ուսումնական տարին – լի բազմաթիվ իրադարձություններով թե հայրենիքում, թե դուրս հայրենիքից:
Հայտնվելով օտարության մեջ՝ մինչև տուն, բարեկեցություն, աշխարանք ու-նենալը հայն առաջին հերթին մտածում է, թե ինչպես պիտի լուծվի իր երեխաների կրթության հարցը: Շատերը, չնայելով բազում դժվարություններին, ձգտում են բնակություն հաստատել մեծ քաղաքնե-րում՝ հանուն երեխաների որակյալ և բազ-մակողմանի կրթության: Իսկ ծնողների մի զգալի հատվածը առաջնահերթ խնդիր է համարում անմիջապես կապ ստեղծել տեղի հայ համայնքի հետ՝ հույս ունենալով գտնել կապ այն մարդկանց հետ, ովքեր զբաղվում են մայրենիի դասավանդմամբ, հայ երգի ու պարի ուսուցմամբ, մի խոսքով՝ լեզվի ու մշակույթի տարածմամբ… Եվ
այդ շփումը նրանք գտնում են կամ հա-մայնքում, կամ եկեղեցիներում, ուր գործում են կիրակնօրյա դպրոցներ: Մի խոսքով՝ հայ ըն-տանքիում կրթության հարցը ա-
ռաջնահերթ է, որ երկրում էլ նրանք հանգրվանած լինեն:
Այդպես է նաև մեզ մոտ՝ Դոնում: Դոնի Նախիջևանի հայ համայնքում միշտ էլ գործել են
տարբեր կիրակնօրյա դպրոցներ՝ թե եկեղեցիներին կից, թե՝ մաս-
նավոր: Շա՜տ-շա՜տ երախտա-վորների անուններ գրված են համայնքի պատմության պատվո մատյանում:
Ավանդույթները շարունակ-վում են նաև այսօր: …Մայիսյան այդ օրը հայոց լեզու դասավանդող ուսուցիչների հա-
վաք-խորհրդակցություն էր հա-մայնքում: Կարելի է ասել, այս հավաքը միաժամանակ հաշվետվություն էր գործող խմբերի, հաճախող երեխաների, ծրագրերի ու դասագրքերի մասին: Բացման խոսքով ներկաներին դիմեց համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
Մասնակիցները, որոնք հիմնականում հայոց լեզու դասավանդող ուսուցիչներ էին (Սոնա Կարապետյան, Լուսինե Պետանյան, Արմինե Հովսեփյան, Արմինե
Վարդանյան, Արմինե Օհանյան, Ռուզան-նա Կարապետյան, Շողիկ Սիմավոնյան), ներկայացրեցին իրենց խմբերում կատա-րած աշխատանքները, խոսեցին նոր ծրագրերի ու դասագրքերի մասին, ծնող-ների հետ տարվող աշխատանքների մասին, ներկայացրեցին հաճախող երե-խաների ցուցակները: Խոսք գնաց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձ-նելու, ավելի մեծ թվով երեխաներ ներ-գրավելու, բոլորին դասագրքերով և աշխատանքնային տետրերով ապահովելու մասին: Ներկաները քննարկեցին նաև Սփյուռքի նախարարության «Արի տուն»
ծրագրով Հայաստան երեխաներ ուղար-կելու հարցը:
Վերջում քննարկվեց նաև համայնքի կրթության ու մշակույթի ոլորտը հա-մակարգող մեթոդիստ – կազմակերպիչ ունենալու հարցը: Սերգեյ Սայադովը ներկայացրեց համայնքի վարչության կողմից առաջարկվող թեկնածուին՝ ներ-կաների միաձայն քվեարկությամբ այդ կարևոր գործի պատասխանատվությունը հանձնարարվեց սիրված մանկավարժ ու
հասարակական գործիչ Լուսինե Պետան-յանին:
Հուսանք, որ այսուհետ բոլորիս ջանքերով ավելի հաճախակի ու բազմաբնույթ կլինեն այն միջոցառումներն ու նախա-ձեռնությունները, որոնք ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն հայոց լեզուն, հայ մշակույթը տարածողների և կրողների առօրյան:
Հաջողություններ և հայրենիքից ստաց-վող ուրախ լուրեր բոլոր նրանց, ովքեր առանց հերոսանալու ձգտման օտար եր-կրում կատարում են իրոք հերոսական աշխատանք՝ հպարտությամբ կրելով «Հա-յոց լեզվի ուսուցիչ» պատվավոր կոչումը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>