ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՕՍԵԹՈՒՀԻ ԱՐԻՆԱ 06.Май.2019

Այս օրերին հանդիպեցի մի մարդու, որի մասին չեմ կարող չպատմել: Հոգու պարտք ունեցա անպայման մեր ընթերցողին ներկայացնել Գագիևա Արինա Կարևնային, որի մարդասիրական այս քայլը հիացրեց ոչ միայն ինձ:
Նրան հանդիպեցի Ռոստովի ուռուցքաբանական հիվանդանոցում: Լեռնուհու գեղեցիկ դիմագծերով, երիտասարդ մի կին, մեծ հոգատա-րությամբ, խնամում էր վիրահատարանից հիվանդասենյակ տեղափոխ-ված հիվանդին: Զրուցում եմ նրա հետ:

– Ինչպես եք հայտնվել այստեղ, Արինա:
– Անհրաժեշտության բերումով… Ապ-րում եմ Ցխենվալի քաղաքում, իմ վեց զավակների ու ամուսնու հետ: Օրերից մի օր ծանոթացա մի շատ բարի և ազնիվ հայուհու հետ: Շուտով ես ու Աղունիկը մտերմացանք: Մի օր էլ լսում եմ, որ Աղունը ծանր հիվանդ է: Նրան ոչ լավ ախտորոշմամբ տեղափոխում են Դոնի Ռոստով՝ վիրահատվելու: Եվ քանի որ, ես մոտիկից գիտեի այդ ընտանիքի ոչ բարվոք կենցաղն ու հնարավորությունները՝ որո-շեցի օգնել… ինչ գնով էլ լինի:
– Սիրելի Արինա, իսկ ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց:
– Տասնյակ դռներ ծեծեցի: Շուտով որոշակի գումար հավաքվեց: Մի շաբաթ
անց ես և Աղունը գնացքով ժամանեցինք Ռոստով, որտեղ մեզ դիմավորեցին նույն-պես բարեկամ մարդիկ: Վիրահատությունն անցավ շատ բարեհաջող: Պարզվեց, որ ամեն րոպեն կարևոր է եղել հիվանդի կյանքը փրկելու համար:
…Այսօր՝ ապրիլի 24-ին, նրանց Ռոստովում գտնվելու 15-րդ օրն է: Կրկին այցելեցի նրանց՝ հիվանդանոց: Պարզվեց, որ ամեն բան բարեհաջող ընթացքի մեջ է: Նրանք շուտով դուրս կգրվեն և կմեկնեն իրենց մեծ աշխարհի իրենց անկյունը՝ Հարավային Օսեթիա, քաղաք Ցխենվալի: Հայուհին և օսեթուհին պայքարեցին և հաղթեցին… Կյանքը շարունակվում է. և կշարունակվի աշխարհի աղն ու լույսը շատանալ, քանի դեռ մեր կողքին ապրում են Արինայի պես գթառատ ու քաջ, անձնազոհ ու առաքինի մարդիկ:
– Սիրելի Արինա, քո այս քայլով դու բարձրացրեցիր քո փոքրիկ երկրի անունը, քո ազգի պատիվը և ապացուցեցիր, որ ՍԵՐԸ ազգություն ու սահմաններ չի ճանաչում:
– Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա օգնել մեկին, որը ուներ դրա կարիքը: Նաև ծանոթացա շատ հայերի հետ, որոնք դարձան իմ ընտանիքն ու հարազատները: Ես ցանկանում եմ իմ անսահման խոնար-
հումը բերել այս բժշկական կենտրոնի
հոգատար ու բանիմաց բժիշկներին, բուժ-անձնակազմին: Նաև շնորհակալություն հայտնել մեր երկրի նախագահին՝ Անա-տոլի Իլյիչին, Հարավային Օսեթիայում հայ համայնքի ղեկավարին պրն Վադիմ Շադյանին, ձեռնարկության ղեկավար Դուբեև Ինալին և էլի շատ շատերին:
…Մի քանի օրից նրանց կճանապար-հենք Օսեթիա: Շնորհակալություն, Արինա:
Հ.Գ. Արինան իր օրինակով ապացու-ցեց, որ անձնական երջանկությունը Աստված է տալիս՝ նվիրելով մարդկանց Սիրով լի սիրտ, որը անտարբեր չի կարող լինել երբեք:
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>