Հավերժ հիշատակ` պատվելի վետերանին 06.Мар.2019

2019 թվ. հունվարի 17-ը Անդրանիկ Մալխասյանի հարազատների, բարեկամ-ների, նրան ճանաչողների համար դար-ձավ սգի օր։ Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց բոլորիս կողմից սիրված և հարգված Անդրանիկ Գևորգի Մալխասյանը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան, պահեստազորի մայոր, ՌԴ վաստակավոր ուսուցիչ, ՌԴ ժողկրթության և ԽՍՀՄ լուսավորության գերազան-ցիկ։ Պատվելի մի մարդ, որն իր ողջամիտ կյանքով և բարի գործերով շատերիս համար եղավ հիանալի օրինակ։
Անդրանիկ Գևորգի (Գեորգևիչ) Մալ-խասյանը ծնվել է 1921 թվ. նոյեմբերի 21-ին, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Դոնի Ռոստովի հայկական մանկավարժական տեխնիկումում։ 1941 թվ. իր մանկավարժական պրակտիկան անցել է Դոնի Ռոստովի Ստե-փան Շահումյանի անվան թիվ 16 միջ-նակարգ դպրոցում (ներկայումս՝ թիվ 14 գիմնազիա)։ 1941 թվ. հունիսի 21-ին ստացել է տարրական դասարանների ուսուցչի վկայական, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 22-ին, սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։
1941 թվ. հուլիսի 27-ին Անդրանիկ Մալխասյանը զորակոչվել է բանակ։ Մաս-նակցել է Միուս-Ֆրոնտի հրետանային մարտկոցի հետախուզական ջոկատի աշխատանքներին ու մարտերին։ Հետագայում կռվել է Հյուսիս-Արևմտյան ռազ-մաճակատում։ Կռվել է Ստալինգրադում, ազատագրել է հայրենի գյուղն ու Դոնի Ռոստովը, մասնակցել է Ղրիմի մարտե-րին։ Սապուն-Գառայի և Սևաստոպոլի գրոհի մասնակից է։ Պատերազմն ավար-տել է Արևելյան Պրուսիայում։ Եղել է վիրավոր։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշա-նով, «Ստալինգրադի պաշտպանության համար», «Խիզախության համար», «Մար-շալ Բաղրամյանի 100-ամյակը» և ուրիշ մեդալներով, կառավարական բազմաթիվ պարգևներով ու մեդալներով։
1949 թվ. ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։ Մյաս-նիկյանի շրջանում աշխատել է դպրոցների տեսուչ, իսկ Չալթր ու Թոպտի (Ղրիմ) գյուղերի դպրոցներում դասավանդել է պատմություն։ Եղել է շրջանի ժողկրթության բաժնի վարիչ, մարզային ժողկրթու-թյան բաժնի մանկատների սեկտորի պետ։ Նա պահել-մեծացրել է չորս որբ երեխա։ Երեսուն տարի եղել է դպրոցի տնօրեն։
Իր ողջ կյանքում Անդրանիկ Մալխասյանը եղել է մեծանուն մանկավարժ և միշտ զբաղվել է դպրոցականների, երիտասարդների բարոյական, հայրենասիրական դաստիարակությամբ։ Նա սիրով ու ուրախությամբ է ընդունել նրանց, ովքեր հետաքրքրվում էին իրենց հայրենիքի պատմությամբ, ժողովրդի անց-յալով, լեզվով ու մշակույթով։
Նա ոչ միայն մանկավարժ էր, այլ նաև պատմաբան, գրող։ Նրա գրչին են պատկանում դոնահայերի պատմության մասին բազմաթիվ գրքեր, հոդվածներ։
Հենց նրա անխոնջ աշխատանքի շնորհիվ լուծվեց Դոնի շրջանում հայոց լեզվի դասավանդման հարցը։ Հիսուն տարվա ընդմիջումից հետո Ռոստովի մի քանի դպրոցում բացվեցին հայոց լեզվի խմբակներ, կիրակնօրյա դասընթացներ, ինչը մինչև օրս էլ շարունակվում է և զարգանում։ Նա Դոնի հայկական համայնքի պատվավոր անդամ է։
Նրա օգնությամբ, նրա հազվագյուտ հիշողության շնորհիվ, Դոնի Ռոստովի թիվ 14 հումանիտար գիմնազիայի թանգարա-նի հետախուզական խմբակի անդամները որոնեցին և գտան Ստ. Շահումյանի ան-վան թիվ 16 դպրոցի շրջանավարտներից շատերին, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների։
Անդրանիկ Մալխասյանը հաճախ էր լինում և՛ գիմազիայի թանգարանում, և՛ գիմնազիայի «ԱՅԳ» հայկական մանկա-կան ստեղծագործական միավորման մի-ջոցառումներին։
Բարի խորհրդատու և ուսուցիչ, ազ-գասեր, աշխատասեր, հայրենասեր, հա-յասեր, պարտաճանաչ՝ այսպիսին էր մեր հարգելի Անդրանիկ Մալխասյանը։ Նա իր մարդկային ամենաբարձր, առաքինի հատկություններով վառ կմնա մեր հիշողություններում, իսկ գալիք սերունդների համար՝ փայլուն օրինակ։
Պայծառ և հավերժ հիշատակ մեր պատվելի վետերանին՝ Անդրանիկ Գևորգի Մալխասյանին։
Շողիկ ՍԻՄԱՎՈՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>