ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, 25.Дек.2018

ավարտվում է 2018 թվականը՝ մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հա-յաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը։ Այն շատ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տար-վա իրականացրած ծրագրերը, ուրվագծելու և որոշելու գալիք տարվա անելիքները: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ուներ: Մեր Հայրենիքում 2018 թվականին տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն.՝ թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն, որը դարձել է մեր պատմության մեջ նոր կարեորագույն էջերից մեկը։ Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իրպայքարի հաղթանակին, հավատացել է երազանքներին, որ փայ-փայել է դարեր շարունակ:
Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը ամբողջ աշխարհում բնակվող հայերի խընդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի հա-մախմբված ու միասնական, օգտա-գործել յուրաքանչյուրիս ներուժն ու հնարավորությունները:
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը 2018 թվականին նպատակային աշխատանքներ է տարել Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանի և ՀՀ միջև դիվանա-գիտական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ բնագավառներում փոխհարա-բերությունների հետագա զարգաց-ման և խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ գալիք տարին ևս հագեցած է լինելու նոր և խոս-տումնալից ծրագրերով: Մենք Նոր տարին մտնում ենք մեր ուժերին էլ ավելի վստահ և լուրջ ծրագրերով: Գալիք տարին անկասկած լինելու է մեր Մայր Հա-յաստանի համար բարեկեցության և լայնածավալ փոփոխությունների ժաանակաշրջան:
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Իմ ամենամեծ բարեմաղ-թանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ: Տա-րեմուտի այս օրը ցանկանում եմ բո-լորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լավագույն բարեմաղթանքներով՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>