
Բելայա Կալիտվայի Վ.Պ. Չայկովսկու անվան մշակույթի տանը 2024 թ դեկտեմբերի 13-ին անցկացվեց պաշտոնական մի-ջոցառում՝ նվիրված Դոնի երկրամասում հայերի վերաբնակեցման 245-ամյակին:
Միջոցառումը կազմակերպվեց Բելայա Կալիտվայի շրջանի «Նաիրի» հայկական համայնքի ներկայացուցիչների և տեղի մշակույթի տան աշխատակիցների կողմից:
Մշակույթի տան ցուցասրահում այդ օրը համայնքի անդամները կազմակերպել էին հայկական բազմադարյան մշակույթը ներկայացնող արվեստի բազմաբնույթ նմուշների ցուցահանդես: Առանձին ներ-
կայացվեց հայկական ազգային խոհանոցն իր յուրահատկությամբ ու բազմազանությամբ: Համայնքի անդամները հային հատուկ հյուրասիրությամբ էին ներկաներին հրավիրում սեղանի շուրջ՝ համտեսելու հայկական խոհանոցի ուտեստները:
Այնուհետև մշակույթի տան փոքր սրահում տեղի ունեցավ պաշտոնական արարողություն: Ելույթներով հանդես եկան Բելայա Կալիտվայի շրջանի վարչակազմի ղեկավար Օլգա Մելնիկովան, «Նաիրի» հայկական համայնքի նախագահ Անդրանիկ Գաբրիելյանը, շրջանի կազակների ատաման Նիկոլայ Տիմոշենկոն:
Օլգա Մելնիկովան իր ելույթում նշեց, որ հայկական համայնքը շրջանում հա-մարվում է ամենաբազմանդամը: Նա առանձին երախտիքով խոսեց համայնքի անդամների աշխատասիրության, հյուրասիրության, սպորտի և ուսման բնագավառում հայ երեխաների ցուցաբերած զգալի հաջողությունների մասին: Օլգա Մելնիկովան պարգևատրեց Անդրանիկ Գաբրիելյանին, որի մտահղացմամբ և համայնքի մյուս ակտիվիստների օգնությամբ 2016 թ ամռանը Ատաևա ավանում կանգնեցվեց խաչքարհուշարձան՝ որպես հայկազակական բարեկամության խորհրդանիշ: Շրջանի վարչակազմի ղեկավարն իր ելույթում նաև նշեց, որ Բելայա Կալիտվայի հայերն աչքի են ընկնում քաղաքի բարեկարգման, հըրդեհների դեմ պայքարի, տեղի բոլոր միջոցառումներին օգնելու մեծ պատրաստակամությամբ: Անգնահատելի է հայերի օգնությունը ռազմական շինանարական ջոկատներին և ճակատայինների ընտանիքներին:
Հայկական համայնքի մյուս անդամները ևս պարգևատրվեցին պատվոգրերով, որից հետո տեղի ունեցավ տոնական համերգ: Հայ երեխաները երգ ու պարով, բանաստեղծություններով ներկայացրեցին դոնահայերի պատմությունը, մշակույթն ու արվեստը: Միջոցառումը վերածվեց հայռուսական բարեկամության իսկական տոնի:
Հայկանուշ ՄԱՐԳԱՐՅԱՆ
